Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Էրդողանի հայտարարության մեջ արտացոլվում են նախապայմանները, առաջին հերթին «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. Տիգրան Աբրահամյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի նախագահի արած հայտարարությունից մեկ օր անց պաշտոնական Երևանից դեռ ոչ մի արձագանք չի հնչել։ Անկարայից «դրական ազդակներ» ստանալու մասին հայտարարած Հայաստանի կառավարությունն ու արտգործնախարարությունն «Ազատության» զանգերն անպատասխան են թողնում։

Թուրքիայի նախագահը Զանգելան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ ներկայումս Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ կան հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար։ Հարևան պետության ղեկավարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանների որոշման ու փոխադարձ ճանաչման հետ։

Իշխանական պատգամավորները ևս այսօր չցանկացան խոսել այս թեմայից։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ Էրդողանի հայտարարության մեջ հստակ արտացոլվում են նախապայմանները, առաջին հերթին այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանն առնչվող. «Որքան էլ Հայաստանի իշխանությունները հերքում են, ակնհայտ երևում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեծ ծավալի ճնշումներ են գործադրում, որպեսզի հասնեն այդպիսի կարգավիճակի։ Այս պարագայում նաև ցավալի է արձանագրել, որ հետպատերազմյան իրավիճակում էլ Ադրբեջանն ու Թուրքիան փորձել են իրենց համար հնարավորություններ ստեղծել Հայաստանի վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու և իրենց համար նոր նախապայմաններ առաջ քաշելու համար»։

Հարաբերությունների կարգավորման պատրվակով բացի Զանգեզուրի միջանցքի նախապայմանից, ադրբեջանական կողմը ճնշումներով փորձելու է հասնել իր առաջ քաշած մյուս հարցերի լուծմանը փաստաթղթերի միջոցով՝ ըստ Աբրահամյանի. «Անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, ակնհայտ է, որ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող Արցախը որևէ ձևով նրանց վերահսկողության տակ չի գտնվում։ Դա ակնհայտորեն չի բավարարում նրանց, և Ադրբեջանը փորձելու է ամենատարբեր փաստաթղթերի կամ գործընթացների միջոցով հասնել իր առաջ քաշած հարցի վերջնական փաստաթղթավորմանը», - նշեց պատգամավորը։

Անցած շաբաթվանից հայաստանյան ու ռուսաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում կողմերը եռակողմ հայտարարություններ են ստորագրելու։ Պաշտոնական Երևանն այս լուրերի ֆոնին հայտարարեց, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ՝ միևնույն ժամանակ, սակայն, ընդունելով՝ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:

Քաղաքական վերլուծաբան, «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի նախապայմանները չեն փոխվել, դեռ մի բան էլ նորերն են ավելացել. հիմա պաշտոնական Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Թուրքիայի ցանկությունն է, որ Երևանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ինչը, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի որևէ իշխանություն չի ընդունի։

«Կճանաչեն հավանաբար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սահմանները, բայց հստակ տարանջատում կմտցնեն՝ ասելով, որ Արցախն ինքնորոշման իրավունք ունի, հետևաբար չեն ճանաչի ուղղակի կերպով Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Արցախի լինելը», - նշեց Հակոբյանը։

Եթե անգամ Արցախի հարցը շրջանցեն, ապա թուրքական կողմը նախկին նախապայմաններն է առաջ քաշելու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար, կարծում է Հակոբյանը. «Հստակ ասելու է, որ դուք պետք է ճանաչեք և վերահաստատեք Կարսի 21 թվականի պայմանագիրը, դրանից հետո էլ դուք չպետք է մաս կազմեք սփյուռքի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Չեմ բացառում, որ ինքը նույնիսկ կարող է մեջտեղ բերել իրենց իսկ բառապաշարով ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը»։

Վերլուծաբանը չի բացառում նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունքում՝ ռուսական կողմի միջամտությամբ։