Անջելինա Ջոլին դուստրերի հետ այցելել է «Հավերժները» ֆիլմի պրեմիերային և հիացրել անթերի տեսքով (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հիացրել է անթերի տեսքով «Հավերժները» (Eternals) ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որին այցելել է դուստրերից երկուսի՝ 15-ամյա Շիլոյի և 16-ամյա Զահարայի հետ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան կայացել է Հռոմի 16-րդ կինոփառատոնի շրջանակում կիրակի երեկոյան: Կարմիր գոտով անցնելիս Ջոլին և դուստրերը հայտնվել են լուսանկարիչների ուշադրության կենտրոնում:
46-ամյա Ջոլին միջոցառմանը ներկայացել էր արծաթագույն երկար զգեստով՝ տպավորելով ներկաներին: Կերպարը դերասանուհին լրացրել է արծաթյա ականջօղերով և մատանիներով:
«Հավերժները» Marvel կոմիքսների հրատարակության էկրանավորումներից է: Ֆիլմի ռեժիսորն է Քլոե Չժաոնը, դերակատարմամբ հանդես են եկել Ջոլին, Ռիչարդ Մեդդենը, Կումեյլ Նանջիանին, Լորեն Ռիդլոֆը, Բրայան Թայրի Հենրին, Սալմա Հայեկը, Լիա ՄքՀյուն, Դոն Լին: