Վինիսիուսը կարևոր ցուցանիշով Լա Լիգայի առաջատարն է
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը լավագույնն է Լա Լիգայում հաջողված դրիբլինգների ցուցանիշով։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ վիճակագրական պորտալ StatsBomb-ը, բրազիլացին մեկ խաղում միջինը 3,54 հաջողված դրիբլինգ է կատարում։ Այս ցուցանիշը մեկով ավելին ա, քան Լա Լիգայի ցանկացած այլ ֆուտբոլիստի ցուցանիշ։
Ինչպես տեղեկացնում է պորտալը, նախկինում այս ցուցանիշով Լա Լիգայում անվիճելի առաջատարը Լիոնել Մեսին էր։