«Ֆորսաժ»-ի հանգուցյալ աստղ Փոլ Ուոքերի դստերը պսակադրության ժամանակ դեպի խորան է ուղեկցել Վին Դիզելը (լուսանկարներ)
«Ֆորսաժ» ֆիլմաշարի աստղ Փոլ Ուոքերի դուստր Մեդոուն ամուսնացել է դերասան Լուի Թոնթոն-Ալանի հետ։ Հոկտեմբերի սկզբին Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցած արարողության կադրերը 22-ամյա մոդելը հրապարակել է Instagram-ում։
Ինչպես պարզաբանել է Մեդոուն Vogue-ին տված հարցազրույցում, զույգը համեստ արարողություն է կազմակերպել ամենամոտ մարդկանց համար։
Հատկանշական է, որ հարսնացուին դեպի խորան է տարել նրա հանգուցյալ հոր մտերիմ խաղընկերը՝ «Ֆորսաժ»-ի աստղ Վին Դիզելը։
Հիշեցնենք, որ դերասան Փոլ Ուոքերը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով 2013 թվականի նոյեմբերի 30-ին: Նրա միակ դուստրը՝ Մեդոու Ռեյնը, ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 4-ին: