Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Եթե բանակցությունները վերսկսվում են առանց կարգավիճակի հարցի, վստահ չեմ, որ դա մեզ համար օգտակար է. քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրական են ընդունել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի` միմյանց հետ հանդիպելու մասին հրապարակային հայտարարությունները և անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելուն: Ժննևում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահի հետ երկօրյա խորհրդակցություններից հետո հայտարարել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը ու Ֆրանսիան ներկայացնող միջնորդները։

Վերջին օրերին թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը հրապարակային հայտարարել են, որ պատրաստ են նման հանդիպման։ Պարզ չէ, սակայն, թե ինչ օրակարգով է հայկական կողմը գնալու այդ հանդիպմանը, եթե Ալիևը շարունակում է պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարց այլևս չկա, ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

«Եթե բանակցությունները վերսկսվում են, սակայն փաստացի կարգավիճակ այնտեղ չկա, թեկուզ որպես հարցերից մեկը, ապա ես վստահ չեմ, որ այդ բանակցային գործընթացը մեզ համար օգտակար է», - «Ազատության» հետ զրույցում նշում է նա:

Քաղաքագետի կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ առաջնորդների հանդիպում դժվար թե տեղի ունենա, քանի որ մինչ այդ պետք է համանախագահների այց կազմակերպվի տարածաշրջան։ Ավելի վաղ էլ Նյու Յորքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Այդ հանդիպումը ղարաբաղյան միջնորդները հենց այս վերջին հայտարարությունում կառուցողական են որակում։

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ հանդիպման բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը` իրենց աշխատանքներն իրականացնելու համար:

Մինսկի խմբի համանախագահների այս կոչը ուղղված է Ադրբեջանի իշխանություններին, վստահ է իշխանական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը։ Ասում է՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները երբևէ որևէ խնդիր չեն ստեղծել Արցախ գնալ ցանկացողների համար. «Այդ հայտարարությունն ուղղակի ուղղված է Ադրբեջանի իշխանություններին, որոնք երկար տարիներ և այսօր առավել ևս խոչընդոտում են միջազգային հումանիտար և ընդհանրապես ցանկացած միջազգային պաշտոնյայի կամ կազմակերպության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե այն տեղի չի ունենում Բաքվով»:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած նոյեմբերյան եռակողմ հայտարարության 7-րդ կետը սահմանում է` «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Մինչ օրս, սակայն, այս ուղղությամբ որևէ քայլ չի արվել, միջազգային կազմակերպությունները քանիցս հայտարարել են, որ այդ տարածքներ մտնելու հետ կապված խնդիրներ ունեն։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է՝ օրակարգում այս հարցի ակտիվացումը որոշակի ռիսկեր է պարունակում հայկական կողմի համար. «Ստեփանակերտը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը կարող է պահանջել Ռուսաստանից, որ խնդրում եմ անել այնպես, որ Ստեփանակերտ վերադարձող ադրբեջանցիների անվտանգությունը ապահովված լինի, այսինքն` նրանք ունեն պահանջելու բան, և ցավոք սրտի ինչքանով որոշել են ռուսները: Եթե տեսականորեն ինչ-որ մարդիկ նույնիսկ համալրվեն կոնկրետ Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրերով վերադառնան Շուշի և Հադրութ, ապա մենք էլ պահանջելու ենք նրանց անվտանգության ապահովումը, նույնը Ադրբեջանից, այսինքն` ցավոք սրտի, սա համարժեք չէ», - նկատում է նա:

Իրենց հայտարարությունում համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից օրերս մեկ հայ զինծառայողի վերադարձը, նշել են, որ քննարկել են լարվածությունը թուլացնելու ու հումանիտար հնարավոր միջոցառումները, այդ թվում՝ ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ համաձայնության կետեր գտնելու համար: