Մ21․ Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո հաղթում է Սերբիային
Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընթանում է ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի 4–րդ տուրի Հայաստան Մ-21 – Սերբիա Մ-21 հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է նվազագույն հաշվով։
36–րդ րոպեին՝ Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Միքայել Միրզոյանը։