Ամերիկաբնակ դիզայներ Լիլիթ Մարկոսյանի տարեդարձը օվկիանոսի ափին
Երիտասարդ դիզայներ Լիլիթ Մարկոսյանը իր վերջին ցուցադրությամբ նվաճեց նրբաճաշակ կանանց սրտերը:
Խիտ աշխատանքային գրաֆիկով աշխատող գեղեցկուհուն մեծ անակնկալ էր սպասվում տարեդարձի 25-ամյակը նշելու ժամանակ:
Հրավիրված հյուրերի շարքում ընկերներ էին, մտերիմներ: Օվկիանոսի ափին գտնվող ժամանցի վայրերից մեկում չլռող ուրախություն էր, որը ողողված էր հայկական ու ամերիկյան տարրերով:
Past.am-ը շնորհավորում է Լիլիթ Մարկոսյանին, մաղթելով մտքի պատկերավոր թռիչքին հավասար հաջողություններ իր արվեստում: