Աշխարհի տաս ամենահազվագյուտ և թանկ քարերը
Գրանդիդեր (Grandidier)
Այս զարմանալի գեղեցկությամբ քարը հայտնաբերվել է Մադագասկարում և անվանանակոչվել ի պատիվ իր հայտնաբերողի` Ալֆրեդ Գրանդիդերի:
Քարն ունի վառ սպիտակ, կանաչ, կապույտ գույները: Մաքուր գրանդիդիտի առաջին նմուշը ձեռք է բերվել 29 հազ. դոլարով:
Երմիվիտ (jeremejevite)
19-րդ դարում գիտնական Փոլ Երմիվը գտել է մի հազվագյուտ քար, որը նա համարեց ակվաաշխարհի հատուկ տեսակի քար: Ավելի ուշ պարզվեց, որ այն առանձնահատուկ տեսակի քար է: Մեկ տարվա ընթացքում արտադրվում են ընդամենը այդպիսի երեք քարեր: Իսկ մեկ կարատի գինն սկսվում է 2000 դոլարից: Այս քարերը համարվում են անտիկ ոսկերչական գործեր:
Մաջորիտ (Maggiore)
Այն անվանել են ի պատիվ ֆիզիկոս Ալանա Մաժորայի, հազվագյուտ հանքային քարը նաև անվանում են մանուշակագույն նռաքար: Այդպիսի գույն քարը ձեռք է բերում հսկայական ճառագայթման արդյունքում: Քարն առաջին անգամ հայտնաբերվել է Արևմտյան Ավստրալիայում: Արժեքը 4,2 կարատի համար 6,8 մլն դոլար է:
Տաֆֆենտ
Այն հազվագյուտ հանդիպող թանկարժեք քարերից մեկն է, որը անվանել է ի պատիվ Իռլանդացի գիտնական Տաաֆֆայի, ով հայտնաբերել է քարը 1945 թվականին: Օգտակար հանածոյի մեկ կարատն արժե 10000 դոլար:
Բենիոնիտ
Քարը կրում է կապույտ գույն և կարող է սպիտակ երանգ ստանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Հանքային եզակի քար է, այն հայտնաբերվել է ԱՄՆ-ում` Սան-Բենիտո նահանգում և Կալիֆորնիա նահանգի խորհրդանիշն է: Մշակված քարի մեկ կարատը արժե 4000 դոլար:
Պեյնիտ (Պաինիտ)
Կարմիր-նարնջագույն քարը, որը կրում է անգլիացի գիտնական Արթուր Պեյնի անունը գրանցված է գինեսի գրքում, որպես ամենահազվագյուտ հանդիպոզ քարերից մեկը: Աշխարհում հայտնաբերվել են ընդամենը 18 քարեր այդպիսի որակի: Քարի մաքուր, ինտենսիվ գույնը շատ հազվագյուտ է:
Կարմիր ալմազ կամ կարմիր ադամանդ
Հազվագյուտ հանդիպող քարերից է կարմիր ադամանդը, որի միջին գինը 1 կարատի 1 միլիոն դոլլար է: Ադամանդի կարմիր գույնը հաճախ բյուրեղների կառուցվածքի ձևի խախտման պատճառ է դառնում: Քարի միակ առկա հանքը գտնվում է Արևմտյան Ավստրալիայում: Իսկ աշխարհում գոյություն ունի մոտ 50 կարմիր ադամանդ:
Ժադեիտ
Ժադեիտը վառ կանաչ գույնի հազվագյուտ հանդիպող քար է: Ժադեիտի «Իմպերիալ» կոչվող տեսակն ամենաթանկն է: Ամենաթանկ ժադեիտը գնահատվում է 2 մլն դոլար:
Պուդրետիդ (пудреттит)
Հանքային գունատ վարդագույն քար, որը անվանել են ի պատիվ կանադական Պուդրետ ընտանիքի` քարհանքի տերերի, որտեղ էլ քարը հայտնաբերվել է: Այն հազվադեպ հանդիպող թանկարժեք քարերից մեկն է: Առաջին քարը հայտնաբերվել է Մյանմարում և այն կշռում էր 9,41 կարատ:
Կարմիր բյուրեղ
«Կարմիր բյուրեղը» կամ «կարմիր զմրուխտը» առաջին անգամ հայտնաբերել է ամերիկացի միներալիստ Բիքսբին 1904 թվականին: Հետագա քիմիական հետազոտությունները ցույց տվեցին որ քարը կապված է զմրուխտի և ծովաշխարհի հետ և համարվում է ամենահազվագյուտ քարը: Քարի աղբյուրները գտնվում են միայն ԱՄՆ-ում: Ամենամեծ հանքային քարը կշռում է 10 կարատ:
Նյութը հրապարակման պատրաստեց Armenia24.info-ն: