Մխիթարյանը` Մանչեսթեր Յունայթեդի տարվա լավագույն գոլի հեղինակ (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «կարմիր սատանաների» 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ:
«Չէի կարող վրիպել, քանի որ փոխանցում էի ստացել Աստծուց (Զլատան Իբրահիմովիչ,- խմբ)»,- ասել է Մխիթարյանը մրցանակաբաշխության ժամանակ:
Հայ ֆուտբոլիստը «կարիճ» հարվածով գոլ է խփել նախորդ տարվա դեկտեմբերին` «Սաութհեմփթոնի» հետ կայացած խաղում: