Արգենտինայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը մոտ է MLS տեղափոխվելուն
«Ատլանտա Յունայթեդը» բանակցություններ է վարում «Վելեզ Սարսֆիլդի» հետ Տիագո Ալմադային ձեռք բերելու համար, գրում է Tranfermarkt-ը։ Արգենտինացի լրագրող Գերման Գարսիա Գրովան տեղեկացնում է, որ «Ատլանտան» առաջարկ են արել ձեռք բերել 20-ամյա փլեյմեյքերին:
Հարավամերիկյան տրանսֆերային շուկայի փորձագետ Սեզար Լուիս Մերլոն հայտնում է, որ գործարքն ընթացքի մեջ է, և MLS-ի ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 100%–ը:
Ալմադային ձեռք բերելը նշանակալի գործարք կլինի «Ատլանտա Յունայթեդի» համար: Գարնանը հայտնի էր դարձել Մարսելի «Օլիմպիկը» 12-15 միլիոն եվրոյի դիմաց Ալմադային ձեռք բերելու հայտ էր ներկայացրել, բայց ֆինանսական պատճառներով տեղափոխությունը ձախողվել էր:
Ավելին․․․