Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Экономика

Իրանի հետ հատկապես էներգետիկ ոլորտում ՀՀ-ի քաղաքականությունը ձախողված է` բոլոր ծրագրերը կանգնած են․ Արմեն Մանվելյանը՝ 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման մասին

Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության  և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունների խոսքերի և գործողությունների միջև անդունդ կա. նրանք շատ հարցեր են քննարկում, բայց ոչինչ չեն անում։

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով նրան, որ հայկական և իրանական կողմերի միջև սկսվել են քննարկումներ երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինանարարության ընթացքի մասին։

«Երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ 5 տարի առաջ է սկսվել դրա շինարարությունը, վերջին 3 տարվա ընթացքում մենք տեսանք, որ այդ ուղղությամբ ոչ մի աշխատանք չի կատարվել։ Դժվարանում եմ ասել, թե վերջին քննարկումն ինչ արդյունք կտա։ Լուրջ կասկածներ ունեմ, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությանը և «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին հուլիսի 7-ին տեսակապի միջոցով քննարկել էին Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը: 

Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման և փոխայցելություններ կազմակերպելու շուրջ:

Քննարկումն իրականացվել էր Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ:

Արմեն Մանվելյանի խոսքով՝ էլեկտագծի շինարարության դանդաղեցումը պայմանավորված է ՀՀ իշխանությունների քաղաքականությամբ և իրանական կողմի հետ հստակ քաղաքական գիծ տանելու անկարողությամբ։

«Նրանք կախվածություն ունեն արևմտյան՝ հատկապես ամերիկյան կողմից, որը դեմ է այդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցմանը։ Նախկին իշխանությունների օրոք էլ այդպիսի խնդիրներ կային, բայց նրանք կարողանում էին դրանք լուծել։ Իսկ սրանք ընդունակ չեն դրան։ Վերջին 3 տարիներին Իրանի հետ հատկապես էնեգետիկ ոլորտում Հայաստանի քաղաքականությունը ձախողված է․ մեր բոլոր ծրագրերը կանգնած են, որևէ դրական շարժ չկա»,- ասաց նա։

Տեսակապով վերջին քննարկումն էլ, նրա կարծիքով, արդյունք չի տա։

«Կա փաստաթուղթ, որը պետք է իրականացվի։ ««Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի տնօրենն էլ այստեղ մեծ դեր չի խաղում։ Դրանով զբաղվում է պետությունը, կառավարությունը։ Պետք է անընդհատ աշխատանք տանել իրանական կողմի հետ։ Ի վերջո, ծրագիրը ֆինանսավորում է իրանական կողմը, և էլեկտրագիծը կառուցում են իրանական ընկերությունները»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե որքանով է Իրանը հիմա շահագրգռված Հայաստանի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ Արցախյան պատերազմից հետո շատ խոսվում է, որ ստեղծվելու են հնարավորություններ տարածաշրջանային երկրների համար ավելի խորը համագործակցության համար, Արմեն Մանվելյանը նշեց, որ նման խոսակցություններն ավելի շատ կեղծ են, պաթոսային, ինքը դրանց չի հավատում։

«Պատերազմից հետո համագործակցությունը բերելու է Հայաստանի ավելի շատ կորուստների»,- ասաց նա։

Նա, սակայն նշեց, որ Իրանը, ամեն դեպքում, շահագրգռված է ավարտին հասցնելու երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը, սակայն խնդիրն այն է, որ նույն շահագրգռվածությունը Հայաստանի մոտ չեն տեսել վերջին 3 տարում։

«2019 թվականին շինարարությունը պետք է ավարտված լիներ, բայց արդեն 2021-ի կեսն է, ընդհանրապես ոչ մի աշխատանք չի կատարվել»,- ասաց նա։

Երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, Արմեն Մանվելյանի պարզաբանմամբ, թույլ է տալու Հայաստանին եռապատկել, քառապատկել էլեկտրաէներգիայի արտահանման հզորությունները։

«Դա հնարավորություն կտա եռապատկել, քառապատկել Իրանից դեպի Հայաստան գազի ներմուծումը։ Այսինքն, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագիծը կարղ է ավելի մեծ մասշտաբի լինել։ Եթե Հայատսանն ի վիճակի լինի ավելի եծ չափով էլեկտրաէներգիա արտահանել, կարող է ներդրումներ բերել Հայաստանի էներգետիկ ոլորտում»,- ասաց նա։

Հայաստանի այս իշխանությունները, նրա խոսքով, ձախողել են նաև հյուսիսային ուղությամբ բարձրավոլտ էլեկտրացանցեր կառուցելու ծրագրերը։

«2016 թվականին կար կնքված պայմանագիր Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան ծրագրի իրականացման մասին, բայց այս ուղղությամբ նույնպես բանակցություններ չեն տարվել»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը հույս ընդհանրապես չունի, որ այս ոլորտում սայլը տեղից ՀՀ ներկա իշխանությունները կշարժեն։