Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Политика

Պատերազմում պարտություն կրելուց հետո Հայաստանի սուբյետայնության աստիճանն այնքան է իջել, որ սխալ կլինի խոսել անկախ, ինքնուրույն քաղաքականության մասին․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքով՝ Հայաստանն այսօր հասել է սահմանային այս իրավիճակին, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, չի ունեցել քաղաքական իշխանություն, պետական ղեկավար մարդիկ, որոնք իրենցից մի քանի տարի առաջ նայեին, կանխատեսեին կամ հասկանային, թե իրենց ինչ է պետք։

Նա Tert.am-ի հետ զրույցում  նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի չհեռանալուն, ՀԱՊԿ-Հայաստան հարաբերություններում առկա ճգնաժամին։

«Հայաստանի երեք ղեկավարներն էլ՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահները և ներկա վարչապետը երբևիցե չեն ասել այն մասին, որ ԼՂԻՄ-ի շուրջ եղած տարածքները մնան Հայաստանին։ Դրանք միշտ բանակցային գործընթացում քննարկվել են որպես փոխզիջումային տարբերակ, որ դրանք զիջվելու են, որ Ղարաբաղի կարգավիճակը ճանաչվի։ Շատ լավ։ Եթե Դուք մի ամբողջ 26 տարում բանակցում էիք, ասում էիք, որ ԼՂԻՄ-ի շուրջ եղած տարածքների դիմաց ստանալու էիք Ղարաբաղի կարգավիճակ, մեկը չկա՞ր, որ հարց տար, որ դրանից հետո ինչպե՞ս է լինելու հայ-ադրբեջանական սահմանը։ Բացարձակապես անփութություն, անտարբերություն, անհեռատեսություն և պետական մտածելակերպի բացակայություն»,- ասաց նա։

Նա նկատեց, թե ստացվում է, որ Հայաստանի սահմանների 20 տոկոսն է միջազգայնորեն ֆիքսված։ «Պետությունը, եթե սահման չունենա, միջպետական համաձայնագրերով դա կցված չլինի, ո՞ւմն է պետք։ Պետության հատկանիշներն են՝ առաջինը՝ տարածքը, երկրորդը՝ բնակչությունը, հետո այլ հատկանիշներն են գալիս»,- նշեց նա։

Անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություներում առկա ճգնաժամին, նրան, որ ՀԱՊԿ-ը համարժեք չի գնահատում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերի գործողությունները, Հայաստանն էլ դրա վերաբերյալ իր դժգոհություններն է հայտնում հրապարակային, Գարիկ Քեռյանը նշեց, որ այդ ամենի հիմքում կան խորքային պատճառներ։

«Սա միայն ջրի երեսին երևացող մի փոքր իրողությունն է, որտեղ շատ լուրջ քաղաքական գործընթաց կա։ Այստեղ երևում է Ռուսաստանի քաղաքական վեկտորը հետխորհրդային տարածքում։ Իսկ դրա բովանդակությունը հետևյալն է․ անել ամեն ինչ, որ հետխորհրդային երկրները, բացառությամբ մերձբալթյանների, բերվեն նորացված եվրասիական ռազմաքաղաքական և տնտեսական ինտեգրացիոն կառույց և այդպես հասնել հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության վրականգնմանը»,- ասաց նա՝ նկատելով, որ եթե այդ քաղաքականությունը մեզ համար հասկանալի է, ապա պետք է նկատենք, որ ՀԱՊԿ-ն էլ մեծամասամբ Ռուսաստան է։

Ռուսաստանն էլ, ըստ նրա, չի ցանկանում որևէ կերպ, «խրտնեցնել» Ադրբեջանին։ «Այսօր շատ սուր պայքար կա Ադրբեջանի համար Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Թուրքիան իր ոտքը մտցրել է Հարավային Կովկաս, Ադրբեջանին գցել է իր տիրապետության տակ և այս հարցում, կարծես թե, հաղթել է Ռուսաստանին։ Վերջինս էլ ցանկանում է հետ բերել Ադրբեջանին, հանել նրան Թուրքիայի տիրապետության տակից։ Եվ պատկերացրեք այն իրավիճակում, երբ կա «մեկ ազգ, երկու պետություն» կոնցեպտը, երբ Էրդողանն ու Ալիևը քաղաքական ամուսնություն են ձևակերպել, այս պարագայում Ադրբեջանին պոկելը, պարտադրելը Թուրքիայից ամուսնալուծվելը, շատ բարդ խնդիր է։ Այս իրավիճակում  սահմանային մի քանի մետր տարածքի, մի քարի, թփի, Սև լճի կեսի համար Ռուսաստանը չի ցանկանա բորբոքել Ադրբեջան թշնամությունը»,- ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ ինքը հասկանում է, որ միշտ չէ, որ Ռուսաստանի քաղաքականությունը պետք է լինի հայանպաստ, այն առաջին հերթին պետք է բխի Ռուսաստանի պետական, ազգային շահերից, իսկ այն այսօր թելադրում է, որ Ռուսաստանն ամեն ինչ պետք է անի Ադրբեջանի սիրտը գրավելու համար։

Նա նաև պատահական չհամարեց, որ այսօր քննարկում կա Ադրբեջանին ՀԱՊԿ-ում պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ տալու մասին։ «Ադրբեջանն էլ պաշտոնապես հայտարարել է, որ ինքը դեմ չէ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալուն»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե կա նաև հայտարարություն, որ ՀԱՊԿ-ի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստանալու նկատմամբ հետաքրքրություն է դրսևորել նաև Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական տրամադրված Պակիստանը, Գարիկ Քեռյանը պատասխանեց՝ դա ցույց է տալիս Ռուսաստանի րոպեական շահերի հետևից ընկնելը։

«Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ։ Հակառակ Արևմուտքի՝ Ռուսաստանն ինչ «ժեխ» ասես հավաքում է իր ազդեցության գոտի։ Հիմա էլ խոսք է գնում Պակիստանի մասին, առանց հասկանալու, որ Պակիստանին Ռուսաստանի ազդեցության գոտի տանելու յուրաքանչյուր քայլ թշնամաբար է ընդունվելու Չինաստանի և Հնդկաստանի կողմից»,- ասաց նա։

Անդրադառնալով արդեն Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ ստեղծված իրավիճակից դուրս գալուն, քաղաքագետը նշեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանին զրկել էր անկախ արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից։

«Մենք խոսել ենք, որ կոմպլեմենտար ենք, կոմպլեմենտար չենք, ռուսամետ ենք, արևմտամետ ենք, բայց երբ խոսքը հասնում է մեր անկախ, սուվերեն արտաքին քաղաքականությանը, տեսնում ենք, որ շատ բան չունենք։ Դա հասկանալի է, օբյեկտիվ է, որևէ մեկին չեմ մեղադրում, որովհետև մենք ունեցել ենք հակամարտություն և զրկել ենք մեզ  արտաքին քաղաքական քայլեր անելու հաճույքից, որպեսզի, վերջապես, Ղարաբաղի հարցը լուծենք։ Իսկ պատերազմում պարտություն կրելուց հետո Հայաստանի սուբյեկտայնության աստիճանն այնքան է իջել, որ խոսելը անկախ, ինքնուրույն քաղաքականության մասին, սխալ կլինի, ինձ թվում է՝ անհնար է։ Որպես պարտված երկիր Հայաստանն ունակ է անել մի բան․ որքան հնարավոր է օգտագործել Ռուսաստանի հետ համագործակցությունը, համոզել նրան անել այնպիսի քայլեր, որ Հայաստանը կարողանա տնտեսապես և ռազմականապես վերականգնվել։ Եթե ռազմականապես վերականգնվել չստացվի, գոնե այնպիսի անվտանգային միջավայրում հայտնվի, որ Հայաստանի և Արցախի գոյությանը սպառնալիքները չլինեն։ Սա ներկայիս գերակա արտաքին քաղաքական խնդիրն է։ Եղան պահեր, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո տաք գլուխներն աքլորացան, բայց հետո շատ արագ կերպով, երբ պատերազմ եղավ, նրանք հասկացան, թե ով ով է»,- ասաց նա։