Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
Политика

«Եթե այս «իշխանություն» կոչվածները պահանջեին, որ ադրբեջանցիները կատարեին նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, ապա մեր քաղաքացիները տանը կլինեին առնվազն մինչև դեկտեմբերի 10-ը»․ Ա․ Զաքարյան

Հայ գերիների վերադարձը Հայաստան հիմնականում արվել է ռուսական կողմի մի քանի միջնորդությունների շնորհիվ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ մեկ խմբի վերադարձն էլ կազմակերպվել է ամերիկյան և վրացական կողմերի միջնորդությամբ։

«Իսկ եթե մեր երկիրն ունենար սրտացավ իշխանություն, այլ ոչ թե թշնամու առաջ կուչ եկած, ստորաքարշ կապիտուլյանտներ, մենք վաղուց վերադարձրած կլինեինք գերի ընկած մեր քաղաքացիներին: Իսկ 2020 թ. դեկտեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, կապիտուլյանտների անփութության պատճառով գերեվարվածներ ընդհանրապես չէին լինի։ Պատերազմի ավարտից գրեթե մեկ ամիս հետո գերեվարվածներ ունենալն ուղղակի մեր իշխանությունների խայտառակ անփութության հետևանք է»,- ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն էլ, օգտվելով առիթից, մեր տղաներից ոմանց դատում է որպես ռազմական հանցագործություն կատարած անձանց։

«Պատկերացնում եմ, թե ինչպիսի անասելի ծանր ապրումներ են ունեցել մեր գերեվարված տղաների հարազատները, մինչև նրանց վերադարձը։ Պատկերացնում եմ, թե ինչպիսի ապրումներ ունեն այն ընտանիքները, ում զավակները դեռ շարունակում են մնալ գերության մեջ։ Հավասարապես կիսում եմ այդ ընտանիքների սպասումներն ու դժվարին հոգեվիճակը։ Միևնույն ժամանակ շատ ուրախ եմ այն ընտանիքների համար, ում զավակներին հաջողվել է պատերազմից հետո վերադարձնել տուն»,- ասաց նախկին փոխնախարարը:

Նրա ձևակերպմամբ՝ եթե այս «իշխանություն» կոչվածները պահանջեին, որ ազերները, անհապաղ կատարեին նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջները, ապա մեր քաղաքացիները վաղուց կլինեին իրենց տանը՝ առնվազն մինչև 2020թ. դեկտեմբերի 10-ը։

«Սակայն մեզ մոտ, նույնիսկ պատերազմի ավարտից չորս ամիս հետո Հայաստանի սահմանամերձ տարածքից գերեվարվում են մեր զինծառայողները։ Սա բացարձակ խայտառակություն է»,-ընդգծեց Զաքարյանը:

Դիտարկմանը, թե ինչի դիմաց են վերադարձվել մեր գերիները,  թեպետ խոսվում է, որ Ադրբեջանը պատասխանել է հայկական կողմի այն քայլին, որ մենք տրամադրել ենք ականապատ դաշտերի քարտեզները, Զաքարյանը պատասխանեց.

«Ինչպես ասացի, եթե մեր կապիտուլյանտները պահանջեին, որպեսզի Ադրբեջանը կատարի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը, այսինքն՝ բոլոր ռազմագերիների և այլ գերեվարված անձանց փոխանակումը, ապա խնդիրը վաղուց լուծված կլիներ։ Հայաստանը չպետք է դուրս բերեր իր զինուժը Քարվաճառի շրջանից, մինչև որ Ադրբեջանի կողմից գերեվարված, ազգությամբ հայ բոլոր քաղաքացիները չվերադարձվեին Հայաստան»,- ասաց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն այդ պայմանը կանեին անհապաղ, հատկապես, որ ռուսական խաղաղապահներն արդեն գտնվում էին կապիտուլյանտի ճանկերից փրկված Արցախում։

«Իսկ այսօր սրանք ստիպված են խնդրել միջնորդներին՝ այլ պայմանների դիմաց կատարել փոխանակումներ՝ ըստ Ադրբեջանի պահանջների»,- ասաց նախկին փոխնախարարը:

Արտակ Զաքարյանը վստահ է, որ եթե չլիներ այս իշխանությունը, ապա մեր բոլոր գերիները 7 ամիս առաջ կվերադառնային՝ Ժնևյան կոնվենցիայի ուժով:

«Եթե այս «իշխանություն» կոչվածները չլինեին, պատերազմ ընդհանրապես չէր լինի։ Իսկ եթե գոնե անմիջապես պատերազմից հետո հրաժարական տային, ապա շատ հարցեր բոլորովին այլ կերպ կլուծվեին։ Բոլոր գերիները վաղուց վերադարձված կլինեին, ադրբեջանական զորքերը չէին լինի ՀՀ ինքնիշխան տարածքներում, սահմաններն անհրաժեշտ նվազագույն կահավորում կունենային, Սյունիքի ճանապարհներին թուրքեր չէին լինի, Արցախի կարգավիճակի հարցն արդեն միջազգային օրակարգում կլիներ, ոչ մի ականի քարտեզ չէր փոխանցվի Ադրբեջանին, JPS-ով  ՀՀ սահմանները չէին հոշոտվի, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը չէին խոսի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին»,- նշեց Արտակ Զաքարյանը: