Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Թուրքիայի և Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող շահերը չեն համընկնում՝ Անկարան Արցախը ցանկանում է առաց հայերի, Մոսկվան այն ուզում է հայերով. Ռուբեն Սաֆրաստյան

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ զրուցել ենք Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի՝ հունիսի 30-ին Անթալիայում տեղի ունեցած հանդիպման մասին։

- Պարո՛ն Սաֆրաստյան, երեկ Անթալիայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև բանակցություններ, որոնց շրջանակում  նաև քննարկվել է Ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Մոսկվան այս մասով բանակցություններից, Լավրովի խոսքով, գոհ է։ Ձեր կարծիքով՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ի՞նչ շահեր կարող են կիսել Ռուսաստանն ու Թուրքիան, որքանո՞վ դրանք կարող են համընկնել իրար հետ։

- Ընդանապես, բանակցություններից հետո հնչեցված հայտարարություններն ու հաղորդագրությունները չեն արտահայտում բանակցային գործընթացը, դրանք հիմնականում դիվանագիտական լեզվով են տեղի ունենում։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող շահերին, ապա դրանք չեն համընկնում։ Ակնհայտ է, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի մոտեցումը. նրա նպատակն է ընդհանրապես վերացնել Արցախի հայությանը, դուրս մղել տարածքից և տիրանալ Արցախին առանց բնակչության։ Սա ծրագիր է, որը պաշտոնապես հայտարարվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ակնհայտ է, որ դա նաև թուրքական ծրագիր է։ Իսկ դա չի համապատասխանում ռուսական շահերին, որովհետև բացի նրանից, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, նրա շահերից է բխում, որ Արցախում պահպանվի հայություն, որ Արցախը լինի գոնե այն տեսքով, որը հիմա կա։ Դա հնարավորություն կտա նրան օգտագործել այդ հանգամանքը՝ պահելու իր ազդեցությունը մեր տարածաշրջանում, դիմակայելու Թուրքիայի բոլոր ագրեսիվ ձգտումներին՝ Ռուսաստանին դուրս մղելու մեր տարածաշրջանից։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Արցախի միջոցով լուծում է նաև իր այդ խնդիրը՝ տեղակայելով իր խաղաղապահ ուժերն այստեղ, որոնք ոչ միայն փրկեցին արցախահայության ոչնչացումից, ոչ միայն ապահովում են մեզ մնացած Արցախի խաղաղ կյանքը, այլ նաև՝ ծառայում են ռուսական աշխարհաքաղաքական նպատակների իրականացմանը։

- Դուք ասացիք, որ ենթադրում եք՝  հրապարակային հայտարարությունները տարբերվում են իրական բանակցություններից։ Կուզեի իմանալ Ձեր ենթադրությունը նաև այն մասին, թե ինչի մասին են եղել բանակցություններն իրականում։

- Առաջինը պետք է ուշադրություն դարձնել այն հանգանքի վրա, որ բանակցություններն ընդամենը երկու ժամ են տևել, և այդ ընթացքում երկու նախարարները քննարկել են շատ մեծ թվով խնդիրներ։ Հավանական է, որ քննարկել են Ուկրաինայի՝ Ղրիմի, Սիրիայի, Լիբիայի խնդիրները, դրանց ավելանում է նաև Աֆղանստանը։ Մյուս կողմից՝ համոզված եմ, որ քննարկել են Ս-400-ի խնդիրը, տնտեսական, գազի ոլորտում համագործակցության հարցեր։ Օրակարգում շատ են եղել թեմաները։ Չեմ կարծում՝ խորքային քննարկում եղել է Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ։ Պետք է նաև սպասել, որ որոշակի արտահոսքեր կլինեն բանակցություններից, դրանք վերլուծելով՝ կարող ենք եզրակացնել, թե ինչ է տեղի ունեցել։

- Ամեն դեպքում, հրապարակային տեղեկատվության համաձայն՝ քննարկվել է Հայաստանի և  Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Ձեր տպավորությամբ՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին ե՞ն եղել հիմնականում քննարկումները, արդյո՞ք Թուրքիայի և Ադրբեջանի ցանկությունը դրա գործարկմանը հասնելը չէ, և դա նույնքան կարևո՞ր է երկուսի համար, որքան Շուշիի գրավումն էր։

- Իհարկե, դիվանագիտական լեզվով ասվում է՝ կոմունիկացիաների ապաշրջակափում, բայց ես համոզված եմ, որ խոսքը գնում է հենց այդ՝ Ադրբեջանի, Թուրքիայի միջև ուղիղ կապի մասին՝ հենց Սյունիքի վրայով։ Դա կարևոր է Թուրքիայի համար ինչպես ռազմաքաղաքական տեսակետից, այն իմաստով, որ ավելի հեշտ կլինի նրա համար ռազմաբազան ստեղծել Ադրբեջանում, այնպես էլ դա կարևոր է պանթուրքիստական ծրագերի իրականացման համար. այն հնարավորություն կտա, որ Թուրքիան Ադրբեջանի միջոցով ավելի հեշտ կապվի Կասպից ծովի հակառակ ափին գտնվող Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

- Պարոն Սաֆրաստյան, Մոսկվան, ամեն դեպքում, ձգտում է թույլ չտալ Թուրքիայի ազդեցության մեծացումը մեր տարածաշրջանում։ Հիմա՝ 44-օրյա պետարազմից հետո, Թուրքիայի և Ռուսաստանի ազդեցությունների ինչպիսի՞ բաշխում ունենք Հարավային Կովկասում։

- Արցախյան պատերազմից հետո կարելի է ասել, որ Թուրքիայի և Ադրբեջանի ինտեգրումն ավելի խորացել է։ Հիմա կարելի է ասել, որ Շուշիի հռչակագիրը մի պաշտոնական փաստաթուղթ է՝ որպես երկու երկրերի միջև դաշտային ընդհանուր պետության ստեղծման գործընթացի սկիզբ։

Երկրորդ միտումը, որ հիմա մենք տեսնում ենք տարածաշրջանում, այն է, որ Հայաստանի և Արցախի դերակատարումն է նվազել։ Մենք դեռևս չենք կարողացել մեր սուբյեկտայնությունը լիովին վերականգնել այդ ծանր պարտությունից հետո։ Կարևոր է և՛ բանակի վերականգնումը, և՛ սահմանների պաշտպանության խնդիրը. մեզ պետք է անվտանգության ապահովման ավելի բարձր մակարդակ։

Երրորդ միտումն այն է, որ եթե Հարավային Կովկասը մինչև պատերազմը համարվում էր ստատուս քվո պահպանող, հանգիստ, սառեցված հակամարտության տարածաշրջան, հիմա մտել է տուրբուլենտ գոտի՝ իրադարձությունները բավականին արագ են զարգանում։ Այո՛, ռազմական գործողություններ հիմա չկան, բայց դեռևս չի զգացվում, որ նման իրադարձությունները կավարտվեն, նորից ինչ-որ գործընթացներ են լինում. մենք դա տեսնում ենք Սյունիքում, Գեղարքունիքում։ Անընդհատ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են տեղի ունենում, դրանց միանալու է նաև Պակիստանը։ Այսինքն, անընդհատ գործընթացներ են տեղի ունենում այստեղ, հանգիստ չէ իրավիճակը։ Այս փոփոխությունների աղբյուրը Թուրքիան է։ Դա պայմանավորված է ընդհանրապես նրա ակտիվ քաղաքականությամբ, դերի փոփոխությամբ. այդ գործընթացը սկսվեց 2015 թվականին, իսկ 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման փորձից հետո ավելի ակտիվ դարձավ։ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում խաղում է դրանք պայթեցնողների, այդ տեղերում լարվածություն առաջացնողի դերը։ Ստեղծում է լարվածություն, փորձում է այդտեղ օգուտներ քաղել, «պղտոր ջրում ձուկ որսալ»։ Հիմա էլ փորձում է այդպես Ռուսաստանից օգուտներ քաղել։

- Թուրքիայի ազդեցության մեծացման, Հայաստանի դերի նվազման պարագայում ինչպե՞ս պետք է պայքարենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։ Կարո՞ղ ենք դա անել։

- Մենք չպետք է այդպես հարց տանք, թե կարող ենք։ Պետք է պարզապես պայքարենք։  Պայքարի մի տարբերակ է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը, ավելի բարձր մակարդակի հասցնելը։ Ես դրան երկընտրանք չեմ տեսնում։ Բացի այդ, մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, հնարավորինս արագ վերականգնենք մեր սուբյեկտայնությունը մեր տարածաշրջանում։

Նաև կարծում եմ, որ մենք մեր դիվանագիտության մեջ պետք է կատարենք կարևոր փոփոխություն, պետք է ճիշտ դիրքավորում գտնենք. այն պետք է արտացոլի մեր պետության, մեր ժողովրդի, մեր քաղաքակրթության էությունը։ Դա պետք է հիմնվի արժեքների վրա, պետք է լինի արժեքային արտաքին քաղաքականություն։ Մենք՝ որպես ՀՀ, պետք է աշխարհում տեսանելի և ճանաչելի լինենք, պետք է մարդիկ մեզ տարբերեն մեր հարևաններից։

- Արդյո՞ք աշխարհում արժեքները հիմա դեր ունեն, արդյո՞ք փողը, ուժը չեն դեր խաղացողները։

- Միշտ է այդպես եղել. փողը, ուժը միշտ են դեր խաղացել։ Բայց արտաքին քաղաքականությունում պետք է օգտագործել նաև այլ լծակներ։ Միջազգային հարաբերությունների տեսության մեջ կա նաև «փափուկ ուժի» հասկացություն։ Մեզ պետք է ընդունեն մեր արժեքներով, այլ ոչ թե որպես մի սովորական, թույլ պետության, որը պարտություն է կրել, շրջապատված է թշնամական երկրներով։ Դա պետք է լինի մոտավորապես այնպես, ինչպես իր արտաքին քաղաքականությունն են կառուցում Իսրայելը, Հունաստանը։ Վերջինը, լինելով ոչ մեծ պետություն, բավական մեծ հեղինակություն ունի տարածաշրջանում, Թուրքիայի հետ է ժամանակ առ ժամանակ հակամարտության մեջ մտնում։ Մենք քաղաքակրթական արժեքները, որոնց կրողներն ենք, պետք է օգտագործենք նաև մեր արաքին քաղաքականության մեջ։