Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Սահմանազատման և սահմանագծման գործընթացներն այնքան էլ վտանգավոր գործընթացներ չեն լինի, եթե դրանց ժամանակ առանձնացվի Արցախի մասին պայման․ Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացներն այնքան էլ վտանգավոր գործընթացներ չեն լինի, եթե դրանց ժամանակ առանձնացվի Արցախի մասին պայման։

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո այս թեմայի հետ կապված հնարավոր զարգացումներին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ հունիսի 30-ին ակնկալվում է Հայաստանի հետ նշյալ գործընթացների հետ կապված պայմանագիր։

«Եթե լինի առանձին կետ Արցախի վերաբերյալ, ապա կնշանակի, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրա մեջ ներառելով Արցախը։ Այսինքն՝ ամբողջ վտանգն այն է, որ սահմանազատման ժամանակ հնարավոր է՝ ոչ թե մեկ բլուր այս կամ այն կողմն անցնի, այլ այստեղ Արցախի հարցի հետ կապված խնդիր ենք ունենում։ Դա ինձ մտահոգում է»,- ասաց նա։

Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ քանի որ տեղեկատվական դաշտը փակ է, անհասկանալի է, թե ինչ կարգավիճակ է տրվում Արցախին և արցախահայությանը։ «Եթե իշխանությունների հայտարարություններից պետք է տպավորություն ստանանք, ապա ըստ դրանց, բոլոր պայմանավորվածությունները բխում են Հայաստանի Հանրապետության շահերից, սակայն, երբ նայում ենք գործողություններին, թե ինչ է իրականում տեղի ունենում, ապա Ադրբեջանը ինչ թելադրում է, այն էլ տեղի է ունենում։ Մինչ այս պահը տեղի ունեցածը չի բխել մեր պետական և ազգային անվտանգության և Արցախի ու արցախահայության շահերից»,- ասաց նա։

Փորձագետը, անդրադառնալով Ալիևի՝ հունիսի 30-ի նշած պայմանագրին, ասաց, որ կարծում է՝ պայմանավորվածություններ կարող են լինել, բայց կոնկրետ պայմանագիր դժվար թե լինի։ «Կարծում եմ՝ կարող են լինել, օրինակ՝ Տավուշի մարզում՝ տեղային հատվածում, սահմանազատման աշխատանքներ։ Դրանց շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերված լինեն, բայց գլոբալ  որևէ բան սպասել պետք չէ»,- ասաց նա։

Խոսելով Փաշինյանի առաջարկին, որ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման խնդիրը լուծվի երկու կողմերի հետ քաշվելու արդյունքում, Կարեն Հովհաննիսյանը նկատեց, այն ընդհանրապես մեր շահերից չի բխում։ «Ստացվում է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են հայկական սուվերեն տարածք և հետ են քաշվում պայմանով, որ ՀՀ զինված ուժերն էլ հետ կքաշվեն, և Ռուսաստանի խաղաղապահ ուժերը կտեղակայվեն ՀՀ տարածքում․ ՀՀ տարածքի հաշվին է այդ անվտանգության գոտին ձևավորվում։ Սա ոչ հայանպաստ լուծում է, և մեր իշխանություններն անելիքներ ունեն»,- ասաց նա։

Թե ինչու ենք այս իրավիճակին հասել, փորձագետը չցանկացավ գնահատական տալ, միայն ասաց, որ չպետք է պատճառաբանենք, որ պատերազմում պարտություն ենք կրել։ «Ճիշտ դիվանագիտական և ռազմավարական գործընթացների դեպքում մենք կարող ենք ունենալ նորմալ քաղաքական դիսկուրս և դրա արդյունքում ունենալ նաև քիչ վնասներով, զիջումներով իրավիճակ։ Իսկ այս դեպքում մենք անընդհատ զիջողի դերում ենք»,- ասաց նա։

Խորհրդարանական ընտրություններից հետո էլ, ըստ նրա, բավականին մշուշոտ է Հայաստանի ապագան։ «Դեռ հստակված չեն թե՛ իշխանության գործողությունները, թե՛ ընդհանրապես հայտարարությունները Արցախի հարցի հետ կապված, չգիտենք՝ ինչ է տեղի ունենում, ինչ կարող է տեղի ունենալ։ Ադրբեջանը հայտարարում է, որ բանակցում է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հետ, օրինակ՝ Մեղրիի տարածքով ճանապարհ ունենալու համար։ Նաև՝ մեր ներքին քաղաքական կյանքն անընդհատ հախուռն է և առաջնային պլան բերված է, ինչը պակաս կարևոր է, քան մեր պետական, անվտանգային ազգային անվտանգությունը»,- ասաց նա՝ նշելով, որ ինքն անհանգստացած է, թե ինչպիսի արտաքին, դիվանագիտական աշխատանք այս պայմաններում մենք կարող ենք տանել, որ կարողանանք հակազդել Ադրբեջանին։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների՝ ՀՀ տարածքում՝ Սյունիքում և Գեղարքունիքում դերին, նրան, որ իշխանություններն արդեն բանակցություններ են սկսել ռուսական կողմին հողատարածքներ և անշարժ գույք տրամադրելու վերաբերյալ, նա նշեց, որ դա արդարացված է, քանի որ այդ տարածքներում ՀՀ բնակչությունն է գտնվում կրակի տակ և պատրաստ է արտագաղթելու։

«Մեզ համար առաջնայինն այն է, որ սահմանային բնակչությունը չհայաթափվի։ Իսկ Ադրբեջանի քաղաքականությունը հենց դրա է միտված, որ հոգեբանական ճնշում գործադրեն, այդ տարածքները հայաթափվեն»,- ասաց նա։
Ավելին․․․