Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Հայաստանը պիտի հավուր պատշաճի ընդունի Սփյուռքի կայացած կառույցների դերը, չմիջամտի դրանց ներքին գործերին, փորձի ձևավորել միավորող օրակարգ, որից պիտի օգտվեն Հայաստանն ու հայությունը․ Ա․ Գասպարյան

Ինչո՞ւ է Սփյուռքն այսօր այսքան պառակտված…հարցը հռետորական չէ, ունի հստակ, օբյեկտիվ հիմնավորումներ: Մեր ճակատագիրն այնպես է դասավորվել, որ մեծամասնությունս նվազագույնը մեկ մոտիկ հարազատ կամ բարեկամ ունենք արտասահմանում և քիչ թե շատ՝ տեղեկատվական այս հոսքերում՝ գիտենք սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կամ հարազատների մոտեցումները, այս մասին «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է Աբրահամ Գասպարյանը։

«Դրանց կարող ենք չհամաձայնել կամ էլ՝ լիովին կամ մասնակի՛ ընդունել: Հարցերի հարցը մնում է՝ արդյո՞ք այդ մտահոգությունը վիճակ կարո՛ղ է փոխել Հայաստանում, թե՞ դա ընդամենը կենացի մակարդակով բարի ցանկություն է, կամ էլ՝ հակառակ ծայրահեղությունը՝ հնարավորինս հեռացնում Հայաստանում և արտերկրում ապրող ազգակիցներին: Թեման, որի մասին այսօր խոսելու եմ, կենսական նշանակություն ունի մեր ազգի համար…բազմաշերտ է, միարժեք գնահատականներ տալն ապաշնորհ գործ է, բայց կարևոր է՝ վտանգներն ու ռիսկերը հասկանալը, առանձնացնելն ու չեզոքացնելը՝ հանուն վաղվա անվտանգ ու համերաշխ Հայաստանի: Փորձելու եմ խոսել բաց, իհարկե՝ շատ փակագծեր չբացելով, որովհետև ամեն տեսածդ չէ՛, որի մասին պիտի խոսես, ամեն լսածդ ու ապրածդ չէ՛ որ ճշմարիտ է: 8 միլիոն հայ Սփյուռքում, տասնյակ կազմակերպություններ, կուսակցություններ, եկեղեցիներ, մամուլ ու գիտակրթական կառույցներ՝ մշակութայինից մինչև մարմնակրթական, բարեգործական, քաղաքական ու մասնագիտական»,– ասել է նա:

Հեղինակը նշել է, որ այդ բոլորին մեկ հարկի տակ համախմբելը հնարավոր չէ, պետք է՛լ չէ…բազմազանությունն ու բազմակարծությունն ունեն առավելություն, եթե իհարկե կարողանաս ճիշտ աշխատել բոլորի հետ: Ճիշտ աշխատողը՝ հայկականության գաղափարը մարմնավորող գլխավոր սուբյեկտն է՝ պետությունը: Պետությու՛նն է ձևավորում հայկականության ու միասնականության պատվերը՝ եթե պայմանականորեն խոսենք: Այդ պատվերի առանցքում կենացային մոտեցումնե՛րը չեն, այլ կոնկրետ ծրագրերն ու հստակ ձևավորված նպատակները:

«Որևէ գնահատական չեմ ուզում տալ նախկինում կամ ներկայում արված գործին…շատ բան է արվել, բայցև շատ բան չի՛ արվել: Սփյուռքի, խնդիրների, դրանց հաղթահարման լուծումների մասին հարյուրավոր հաղորդումնե՛ր են անհրաժեշտ…բազմիցս եմ խոսել ու վերլուծել, բայց այս թողարկմանը կենտրոնանալու եմ Սփյուռքի հետ հարաբերություններին նոր որակ տալու անհրաժեշտության ու մեխանիզմների վրա: Դրա համար անհրաժեշտ է պատասխանել 3 կարևոր հարցի՝ պատրա՞ստ ենք անկեղծ խոսել, ի՞նչ է Սփյուռքը Հայաստանի համար և հակառակը, և 3-րդ՝ գործակցությա՞ն, թե՞ ներգրավմա՛ն ձևաչափն ենք ընտրելու: Քիչ առաջ ասում էի՝ ներազգային-համահայկական հարցերում մեր պետության հնչեցրած թեզերն էական նշանակություն ունեն երկու կողմի կենսունակ ու համատեղ գործունեությունն ապահովելու հարցում: Հենց պետությունը ծուլացավ, անտարբերություն ցուցաբերեց, անտեսեց կամ մակերեսային վերաբերմունք ցուցաբերեց՝ Սփյուռքը հեռանալու է, կորցնելու է հայրենիքի նկատմամբ իր տաք վերաբերմունքը, հենց հավելյալ շիրա տվեց այդ ամենին՝ ստանալու ենք կենաց, ոչ իրատեսական, անիրագործելի ծրագրերի մասին խոստումներ, որի հետևանքը դարձյա՛լ վատ է լինելու: Անհրաժեշտ է գտնել որակյալ հավասարումներով բանաձև, որը կապահովի Սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը՝ առանց խաթարելու Հայաստանի ազգային անվտանգությունը»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ սփյուռքի հետ հարաբերությունների ապագան պայմանավորված է նաև այն գեոպոլիտիկ իրողություններով, որով անցնում են հայկական զույգ պետությունները: ՄՆ-ում ապրող մեր հայրենակիցները, որքան էլ ցավով տանեն այն ամենը, ինչի միջով անցնում են Հայաստանն ու Արցախը, որքան էլ սրտացավ, կարոտով, վերջին սենթը նվիրաբերեն՝ Հայաստանում կամ Արցախում որևէ ծրագրի իրականացման, որքան էլ երկրի հզորացումը պայմանավորեն ժողովրդավարական կարգերի հաստատմամբ, Ռուսաստանում կամ Արևելքի երկրներում ապրող մեր հայրենակիցներն ունեն լիովին ա՛յլ մոտեցում, այլ առաջնահերթություններ:

«Ռուսաստանում ունենք մոտ 3 միլիոն հայրենակից, որոնք աշխարհագրական առումով ավելի մոտ են Հայաստանին, ավելի մեծ հնարավորություն ունեն պարբերաբար այցելելու հայրենիք, արտագնա աշխատանքի են մեկնել, և այլն, և այլն, ինչը չէի ասի Արևմուտքում ապրող մեր հայրենակիցների համար: Մեր տնտեսությունը, մտածողությունը, քաղաքական կարգը, անվտանգության հրամայականներն ավելի եվրասիական են, քան մաքուր արևմտյան…եվ բնակա՛ն է, որ այս գործոնն իր ազդեցությունն է ունենալու…նմանատիպ հարյուր գործոն էլ դու՛ք կարող եք նշել: Շատ կարևոր է այս ամենի մեջ չկորցնել զարկերակի պուլսի զգացողությունը և չհաշվարկված որոշումներ չընդունել: Պատերազմից հետո, ընդունե՛նք, տոտալ անվստահություն է, հիասթափություն, պառակտումների շքերթ, նոր խմբավորումների առաջացում, ինչն ավելի՛ է խոցելի դարձնում երկուսին՝ թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը»,– ասել է նա:

Ըստ հեղինակի՝ ամենամեծ ցավն այն է, երբ այդ պառակտումների ազդանշանը գալիս է Հայաստանից: Ավանդական և ժամանակակից սփյուռքների միջև վիհը գնալով ավելի՛ է խորանում: Եթե դասական սփյուռքն իր ավանդական կառույցներով, կազմակերպական կառույցներով, խոսույթով ու գործողություններով ավելի՛ պահպանողական էր ու զուսպ՝ Հայաստանի ներքաղաքական հարցերում, ապա վերջին շրջանում՝ այդ կառույցների ոճը դարձավ հարձակողական: Սփյուռքի ամենաազդեցիկ կառույցները մերժեցին քաղաքական այն կուրսը, որը հայրենի իշխանությունը վարում է՝ հատկապես համազգային նշանակության խնդիրների նկատմամբ՝ Արցախ, Ցեղասպանության հետևանքների վերացում, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ: Հատկապես այս վերջինների նկատմամբ Սփյուռքում կա ռադիկալ ու գոյութենակա՛ն մոտեցում, ինչպես ուզում եք անվանեք՝ կարծրատիպային, թե սկզբունքային՝ մեկ է՝ դրանց դիպչում են հայի էությանը, ինքնությանը, և դրանց փոխակերպումը գրեթե անհնա՛ր է, սարսափելի վտանգավոր, այն էլ՝ կարճ ժամկետում, հապճեպ, չհաշվարկված:

«Չեմ քննարկում հարցը, թե որքա՞ն պետք է լինի Սփյուռքի մասնակցությունը Հայաստան պետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների որոշման գործում: Դա քննարկման ա՛յլ թեմա է, դարձյալ բազմաշերտ ու խրթին, որովհետև անկախ քննարկումների արդյունքից, էմոցիոնալ մոտեցումներից ու զեղումներից՝ բոլորը պիտի ընդունեն, որ Հայաստանը պետություն է և իր պրագմատիկ արտաքին քաղաքականությունը կարող է Սփյուռքի քիմքով չլինե՛լ…և դա բնական պրոցես է, որին պետք է համակերպվենք բոլորս: Հարցի մյու՛ս կողմն է՝ կունենա՞նք այնպիսի իշխանություն, որը Հայաստանի պետական ու հայ ժողովրդի ազգային շահերը կկարողանա այնպե՛ս համակցել, որ դրանք ընդունելի լինեն բոլորի համար, կամ՝ նվազագույնը՝ որակյա՛լ մեծամասնության համար և բոլորը գործեն ու աշխատեն՝ դերերի բաշխմա՛ն սկզբունքով՝ ոչ թե իրար խանգարելով, այլ՝ միմյանց լրացնելով ու ամբողջացնելով: Այստե՛ղ է, որ Հայաստան պետության խոսքը պետք է լինի ծանրակշի՛ռ, պետք է լինի օրակարգի ու նպատակի շուրջ համախմբող, ոչ թե պառակտող: Այստե՛ղ է, որ Հայաստան պետությունը պիտի կարողանա հավուր պատշաճի ընդունել Սփյուռքի մեր կայացած կառույցների ու մարմինների դերակատարումը, չմիջամտի ներքին գործերին, չփորձի ուղղորդել, հակառակը՝ բոլորին մեկ սեղանի շուրջ համախմբելու առաքելությունն իր վրա վերցնելով, փորձի ձևավորել այդ միավորող օրակարգը, որից պիտի օգտվեն Հայաստանն ու հայությունը:

Հայաստան պետությունը պիտի այնպես անի, որ կանխի օտարերկրյա գործակալությունների թափանցումը Սփյուռքի կայացած հայկական կազմակերպություններ, ոչ թե խրախուսի դրանց պառակտումը: Հայաստանի ու Սփյուռքի միջև հազարավոր խնդրահարույց հարցեր կան, եղել են ու լինելու են՝ Հայաստանի ներսում իշխանության վարած քաղաքականության որակից մինչև արդարության, կոռուպցիայի, կրթության ու զանազան հարցեր…բոլոր հարցերի վերաբերյալ կա կոնսենսուսի ինչ-որ կետ, դժվար, անախորժ, անտանելի, բայց՝ հնարավոր…սակայն կա գլխավոր մեկ հարց, որն, արդեն նշեցի, որի սխալ մեկնաբանումը կամ անզգույշ քայլերը կարող են կործանարար լինել բոլորի՛ համար, ինչի ականատեսն ու վկան ենք վերջին 1-2 տարում…խոսքը Թուրքիայի հետ Հայաստանի գործող իշխանության սիլի-բիլիների, վարվող թրքահաճո քաղաքականության մասին է, որը հայանպաստ չէ, չհաշվարկված, վտանգում է Հայաստանի երկարատև շահերը, թուլացնում հայկական գործոնն աշխարհում, քանդում Հայաստան-Սփյուռք կամուրջները: Այո՛, Թուրքիան կարմիր գիծ է Սփյուռքի մեր հայության ճնշող մեծամասնության համար և ցանկացած քայլ այս հարցում պետք է հստակ հաշվարկվի, կամ էլ ընթանա՝ դերային բաշխմա՛ն միջոցով, ինչի ականատեսը մեկ անգամ եղել ենք»,– ասել է նա:

Աբրահամ Գասպարյանը նշել է, որ Հայաստանում քաղաքական բևեռացումն էականորեն ազդեց Սփյուռքում տիրող ավանդական ընկալումների վրա: Մայր հայրենիքից ինչ մեսիջ գնաց, Սփյուռքում այն կամ դառնում է նարրատիվ, կամ էլ ջարդվում-փշրվում է ու դեն նետվում։ Ըստ նրա՝ եթե Թուրքիայի նկատմամբ հայի ու Հայաստանի վերաբերմունքը կարողանանք դիտարկել ա՛յս տեսանկյունից, ապա պատկերը բավական տխուր կստացվի:

Ավելին․․․