Ինչպես պատրաստել տնական շաուրմա
Բաղադրությունը՝ • Լավաշ-2 հատ • Հավի միս- 600 գր • Կարմիր պղպեղ-1 հատ • Մաղադանոս • Լոլիկ-2 հատ • Վարունգ-1 հատ • Սխտոր • Կաղամբ-կես գլուխ • Հազարի տերևներ • Թթվասեր- 200 գր • Մայոնեզ-3 ճաշի գդալ • Կանաչ սոխ • Աղ • Սև պղպեղ
Պատրաստման եղանակը՝ Հավի միսը կտրատել մանր կտորների,տապակել բուսայուղի մեջ, համեմել աղով և պղպեղով։ Միջուկը պատրաստելու համար՝ բանջարեղենը կտրատել, հազարի տերևները ձեռքով մասնատել, սխտորը ճզմել և խառնել իրար։ Թթվասերը խառնել մայոնեզի հետ, ավելացնել կտրատած կանաչին և կանաչ սոխը։ Պատրաստի մսի վրա ավելացնել բանջարեղենի խառնուրդը, լցնել սոուսը և լավ խառնել։ Լավաշը կիսել, դնել միջուկը եւ փաթաթել։