Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Каллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна«Нельзя делать вид, что ничего не было»: прохожие Стамбула о нормализации с АрмениейВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян
Досуг

4 անգամ մահապատժի ենթարկվածը․ այս լեգենդար հայը 20-րդ դարասկզբի Չէ Գևարան էր

Պաշտոնական գրականության մեջ, նրան առավել հաճախ պրոֆեսիոնալ հեղափոխական են անվանում։ Զինյալ, ահաբեկիչ, կողոպտիչ, ավանտյուրիստ․․․ այսպես էին նրան անվանում նրանք, ովքեր կորցնելու բան ունեին Հոկտեմբերյան հեղափոխության տարիներին։ Սիմոն Տեր-Պետրոսյանը անունն էր, որ նա ստացել էր ծնվելիս, իսկ պատմության մեջ նա հավերժացավ իր կարճ մականունով․ Կամո։

1907 թվականի հունիսի 13-ի առավոտյան Պետական բանկի Թիֆլիսյան մասնաճյուղի հաշվապահն ու գանձապահը ֆայտոնով տեղափոխում էին մեծ գումար՝ 250․000 ռուբլի, որը մայրաքաղաքից էին ուղարկել։ Նրանց ֆայտոնի հետևից ևս մի ֆայտոն էր գնում, որի մեջ երկու հրաձիգներ էին նստած։ Երկու ֆայտոններն ուղղեկցում էր կազակների պարեկախումբը։ Անսպասելիորեն, Սումբատով իշխանի տան տանիքից սարսափեի ուժի ռումբ նետեցին, որի պայթյունից կոտրվեցին շրջանի բոլոր պատուհանները։ Գրեթե միևնույն ժամանակ, պարեկախմբի վրա սկսեցին ռումբեր նետել մայթերից, իսկ անցորդներից ոմանք սկսեցին կրակել ատրճանակներով։ Հրապարակում սարսափելի խուճապ սկսվեց։ Թե ինչ եղավ փողերի հետ, ականատեսներից ոչ մեկ այդպես էլ չկարողացավ պատմել քննության ժամանակ։ Վկաներից մեկը ցուցմունք էր տվել, որ սպայի համազգեստով մի տղամարդ, ով անցնում էր այդտեղով՝ ձիու վրա նստած, իրեն նետել էր դեպի ծխացող ու կոտրված ֆայտոնը, ինչ որ բան էր վերցրել ու սրնթաց հեռացել էր՝ աջուձախ կրակելով ատրճանակից։ Ճիշտ է, հրապարակից դուրս գալիս, նա ողջունել էր իրեն ընդառաջ եկով պոլիցմեյստերին։ Սպայի շորերով այդ մարդը Սիմոն Տեր-Պետրոսյանն էր, ով ավելի հայտնի էր, որպես Կամո․․․
Դրանից 15 տարի առաջ՝ 1892 թվականին, 10-ամյա Սիմոնը Գորիում ականատես եղավ երկու երիտասարդների հրապարակային մահապատժի, ովքեր մեղադրվում էին տեղի վրացի իշխաններից մեկին գնդակահարելու մեջ։ Կարող է անհավանական թվալ, բայց այդ մահապատժին ներկա էին նաև 14-ամյա Ստեփան Շահումյանը (հետագայում գնդակահարված 26 «բաքվի կոմիսարներից» մեկը) և 24-ամյա Ալեքսեյ Պեշկովը (հետագայում՝ Մաքսիմ Գորկին)։ Փոքրիկ Սիմոնը բարձրաձայն աղոթում էր Աստծուն, որ պարանը կտրվի, որ հրաշք լինի ու դատապարտվածները փրկվեն ու արդարությունը հաղթանակի, բայց մահապատիժը տեղի ունեցավ ու հրաշք չեղավ։ Այսօր շատերը համարում են, որ Կամոյի կենսագրության այս դրվագը առանցքային ու նրա հետագա ճակատագիրը կանխորոշող։

Մի կողմից, խորը հոգեկան ցնցումը չէր կարող չանդրադառնալ երեխայի հոգեկանի վրա։ Կամոյին իմացողները համաձայն էին, որ նա իսկապես խելագար էր ու բառիս բուն իմաստով ֆանատիկոս։ Հակառակ դեպքում, նա չէր կարող անցնել այն ամենի միջով, որ բախտ էր վիճակված իրեն ու ողջ մնար և չէր կարողանա իրեն ու այլոց ենթարկել այն հրեշավոր փորձություններին, որոնց ենթարկեց ապագայում։ Մյուս կողմից, կախաղանի դրվագն ու այդ չլսված աղոթքը դարձավ նրա հետագա կյանքի խորհրդանիշը՝ կանխորոշելով դրա ընթացքը։

1903 թվականի նոյեմբերին, Կամոյին առաջին անգամ ձերբակալեցին, բայց դեռ մի տարի չանցած, նա փախավ բանտից։ 1905 թվականին, թիֆլիսյան ապստամբության ժամանակ նրան կրկին բռնեցին ու կազակները կախաղան հանեցին նրան, սակայն պարանը կտրվեց․ 13 տարի անց, նրա աղոթքը լսվեց երկնքում։ Հետագայում, արդեն բանտում, նա իրեն այլ կալանավորի տեղ ներկայացրեց ու կարողացավ հանգիստ ազատություն մեջ հայտնվել։ Կամոն ողջ կյանքի ընթացքում նա հաջողացնում էր ողջ մնալ, երբ մեզ էր մնում մահանալուն․․․

Իր մականունը Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանը ստացել էր Ստալինից՝ բուռն համատեղ գործունեության տարիներին, երբ նրանք ցարական փողերի էքսպրապրիացիա էին անում՝ հօգուտ պարտիական գանձարանի։ Սիմոնը ռուսերեն խոսում էր շատ ուժեղ ակցենտով․ «Камо отнэсти? Камо атдать?» ու հենց դրա համար էլ նրա մականունը դարձավ Կամո։ Այդ տարիներին, թափ ստացող հեղափոխական շարժմանն անդադար փողեր էին պետք։ Մեծ փողեր։ Լենինը թույլ տվեց այսպես կոչված «էքսերի» կազմկերպումը։ Այլ կերպ ասած՝ թույլատրեց կողոպուտները։ Կամոն դարձավ անփոխարինելի մարդ այս հարցում բոլշևիկների համար։ Փող տեղափոխող պարեկախմբերի վրա համարձակ հարձակումների կազմակերպում, զենքի ու զինամթերքի մեծ խմբաքանակների գնումն ու փոխադրումը, ընդհատակյա տպարանի կազմակերպումը․․․ Կամոյի գործունեության ցանկը հսկայական է։

Սակայն անկասկած Կամոյի ու Ստալինի էքսպրապրիացիոն գործունեության ամենաաղմկահարույց դրվագը դարձավ Էրիվանյան հրապարակի կողոպուտը, որը տեղ գտավ 1907 թվականի հունիսի 13-ին Թիֆլիսում։ Այս զինված հարձակման արդյունքում գողացան քառորդ միլիոն ռուբլի, որը ժամանակակից փողով համարժեք է 5 միլիոն դոլարի։ Կամոն անձամբ էր մասնակցում այդ կողոպուտին ու դրանից հետո փողերը ոչ լեգալ կերպով Ֆինլանդիա տեղափոխելուն, որտեղ փողը հանձնեցին Լենինին։ Ընդ որում, Կամոն դրսևորեց անհվանական հնարամտություն՝ օգտագործելով բազմաթիվ թաքստոցներ, երկակի հատակով ճամպրուկներ ու տակառներ, հատուկ գոտիներ ու այլ բաներ։

Այս կողոպուտն այնքան աղմկահարույց էր, որ ոստիկանությունը լրջով ձեռնամուխ եղավ այն բացահայտելուն․ գողացված թղթադրամների համարանիշները ուղարկվել էին Եվրոպայի բոլոր ոստիկանական վարչություններ, մինչդեռ Ինտերպոլն այն ժամանակներում դեռ չկար էլ։ Կրուպսկայան գրում էր․ «Թբիլիսյան էքսպրապրիացիայի փողերը չէր կարելի օգտագործել։ Դրանք 500-անոցներով էին, որոնք պետք է միաժամանակ փոխեինք տարբեր քաղաքներում ավելի մանր թղթադրամների»։ Հենց դա անելիս բռնվեց ապագա արտաքին գործերի ժողկոմ Լիտվինովը, ապագա առողջապահության ժողկոմ Սեմաշկոն, գրող Կոստան Զարյանը՝ հայակական ազգային շարժման ակտիվ մասնակիցը և այլոք։ 1907 թվականի նոյեմբերին, Բեռլինում մատնության արդյունքում ձերբակալեցին Կամոյին։ Այն, ինչ կատարվեց հետո, դարձավ խորհրդային քարոզչության ռազմադարանի դասական նմուշ ու մտավ բժշկա-հոգեբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների դասագրքերի մաս։

Որպեսզի խուսափի Ռուսաստան արտահանձնվելուց, որտեղ նրան անխուսափելիորեն մահապատժի էին ենթարկելու, Կամոն սկսեց խելագար ձևանալ։ Երկու տարի շարունակ, որը նա անցկացրեց բեռլինյան Ալտ Մոաբիտ բանտում, Կամոն խելագարի դասական օրինակ էր ծառայում․ խոսում էր անկապ ֆրազերով, շաբաթներով չէր քնում, հենվում էր խցի պատին՝ ասես թույլ չտալով, որ այն քանդվի, երևակայական ճանճեր էր բռնում, դեբոշներ էր հրահրում, ինքնասպանության փորձեր էր անում ու թռչունների էր վարժեցնում։ Նրան սիմուլյացիայի մեջ կասկածող բանտապահները տեղափոխեցին նրան բանտի հիվանդանոց ու մշտական բժշկական ուշադրության կենտրոնում էին պահում նրան՝ հատուկ պայմաններում։ Մասնավորապես, Կամոն 0-ից ցածր ջերմաստիճանով խուցում միայն անդրավարտիքով ու ոտաբոբիկ 7 օր անցկացրեց՝ անշարժ կանգնելով պատի մոտ ու ծպտուն չհանելով։

Հիվանդանոցի ղեկավարը չէր կարողանում հավատալ, որ նորմալ մարդը կարող է միայն ներքնաշորերով այսքան հանգիստ վերաբերվել ցրտին։ Սակայն որպեսզի վերջնականապես համոզվեն Կամոյի խելագարության մեջ, նրան որոշեցին վերջին փորձության ենթրակել՝ ցավով։ Սակայն ոչ ասեղները, որոնք խրում էին նրա եղունգների տակ, ոչ շիկացած երկաթով այրելը ոչինչ չտվեցին․ Կամոն ոչ մի ձայն չէր հանում։ Հնարավոր է, որ Կամոյի համար «ցավազրկողը» հենց իր ֆանատիկոսությունն էր ու հեղափոխության գաղափարներով մոլուցքը։

Նրան պաշտոնապես հոգեկան հիվանդ ճանաչեցին 1909 թվականին ու այդուհանդերձ արտահանձնեցին Ռուսաստանին, որտեղ նրան փակեցին Թիֆլիսի Մետեխյան բանտում։ Նա այնտեղ մնաց ևս 2 տարի՝ շարունակելով խելագար ձևանալ։ 1911 թվականին օգոստոսի 15-ին Կամոն կարողացավ փախնել բանտի հիվանդանոցի զուգարանից՝ նախօրոք սխոցելով իր շղթաներն ու ճաղերը։

1913 թվականի հունվարին Կամոյին կրկին ձերբակալեցին՝ հերթական կողոպուտի փորձի ժամանակ։ Բժշկական զննումը ցույց տվեց, որ Կամոյի մոտ ի սպառ բացակայում են հոգեկան խանգարման նշաններ։ Փորձաքննությունը պարզեց նաև, որ 4 տարի տևած խելագարության դրսևորումը ոչ այլ ինչ էր, քան սիմուլյացիա։

4 տարի խելագար ձևանալը՝ ի հեճուկս կտտանքներին, հիրավի աննախադեպ բան է։ Սակայն Կամոյի համար, սա թեկուզ տանջալի ու դաժան, բայց հերթական խաղն էր։ Դատելով հայտնի փաստերից, Կամոն ի ծնե եղել է էյդիտեկ, այսինքն՝ մարդ, ով ունիկալ հայելային-տեսողական հիշողություն ունի։ Էյդիտեկները նույնիսկ չգիտակցելով դա, կարողանում են ներշնչել իրենց գեներացված պատկերները դիմացինին։ Պատահական չէ, որ Կամոն բնածին արտիստ էր և ուներ զգեստափոխվելու ու արտաքին կերպարանափոխությունների իսկական տաղանդ ուներ, որն այդքան անհրաժեշտ է ընդհատակյա աշխատանքի ժամանակ։

1913 թվականին դատարանը Կամոյի համար սահմանեց մահապատիժ՝ կախաղանի միջոցով ու որ ամեն ինչ հաստատ լինի՝ միանգամից 4 մահապատիժներ սահմանվեցին։ Սակայն այս անգամ էլ վերջին պահին հրաշք եղավ ու Ռոմանովների արքայատոհմի իշխանության 300-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման շնորհիվ, Կամոյի մահապատժի վճիռը փոխարինվեց 20 տարվա աքսորով։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունը ազատություն շնորհեց Կամոյին ու բացեց նոր էջ նրա կյանքում։ Ընկեր Կամոն հեղափոխության հերոս էր, լեգենդ, մարդ-էտալոն ու․․․ արկածներ որոնող՝ ինչպես միշտ։ Նա խաղացողի բնավորություն ուներ։ Կամոն դրսևորում էր ավանտյուրաների ու ռիսկային էքսպերիմենտների իր հակվածությունը նաև քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նա ստեղծեց դիվերսիոն խումբ, որը գործում էր Դենիկինի թիկունքում։ Սակայն Կամոն չէր հաշվարկել․ այն ինչ կարող էին առանց աչք թարթելու տաներ Կամոն ու իր հետախույզները, ովքեր երկաթյա նյարդեր ունեին, ի զորու չէին տանել ուրիշները․․․

Կամոյի մարդկանց հատուկ խումբը, ում սպիտակ գվարդիականների համազգեստ էին հագցրել, հարձակվեց Կամոյի ջոկատի վրա ուսումնական վարժանքների ժամանակ։ Մարտիկներին բռնեցին, զինաթաեցին,մ կապոտեցին ու շարեցին՝ իբր գնդակահարելու համար։ Նրանց առջև իրենց հրամանատարի արնաշաղախ «դիակն էր»․․․ Նրանց, ովքեր կհռչակկ էին իրենց կոմունիստների հակառակորդ, խոստացան ներել։ Ջոկատում վախկոտներ չգտնվեցին։ Սակայն մարտիկներից մեկը խոստովանեց, որ հանդիսանում է Պիլսուդսկու գործակալներից։ Այս կերպ, Կամոն կարողացավ հայտնաբերել դավաճանի, սակայն մեկ այլ մարտիկի վրա այս գործողությունն այնքան հզոր ազդեցություն ունեցավ, որ նա խելագարվեց։ Ի դեպ, դա Ֆյոդոր Ալլիլուևն էր՝ Ստալինի ապագա կնոջ՝ Նադեժդայի եղբայրը։

Սիմոն Տեր-Պետրոսյանը, նույն ինքը՝ Կամոն, իր ժամանակի Չէ Գևարան էր ու նա մահացավ Թիֆլիսում՝ 1922 թվականին։ Նա իր հեծանիվով ընկավ այժ ժամանակ Թիֆլիսում առկա միակ բեռնատարի տակ։ Մարդ, ով ողջ էր մնացել ծովում, մահացավ մեկ կաթիլ ջրում։ Կամոյի զոհվելու պատմությունը մինչ օրս էլ մնում է չբացահայտված։ Կա տարածված կարծիք, որ գիշերային ՃՏՊ-ն կազմակերպվել էր Ստալինի հրամանով, որպեսզի ոչնչացվի վերջինիս սև գործերի վկան ու հանցակիցը։ Սա նման է իրականությանը, քանի որ նման զուգադիպությունների ու ատահականությունների հավատալը իրոք դժվար է։ Ավելին, այսօր հայտնի է, որ 1910 թվականին ՌՍԴՌՊ-ի Անդրկովկասյան շրջանային կոմիտեն, որը քննում էր թբիլիսյան կողոպուտը ու մի քանի այլ էքսպրապրիացիոն գործեր, որոշել էր պարտիայից հեռացնել բոլոր այն դեմքերին, ովքեր աջակցել էին Տեր-Պետրոսյանին Թիֆլիսի բանկի կողոպուտի գործի ժամանակ։ Այդպիսի մարդկանցից մեկն էլ Իոսիվ Ջուգաշվիլի-Ստալինն էր։

Սակայն ոնց էլ լինի, Կամոն, ով լեգենդ էր դարձել դեռ իր կյանքի օրոք, իրենով մարմնավորեց բացարձակ հեղափոխականի կերպարը՝ գաղափարի ֆանատիկոսի, ով նվիրված է այդ գաղափարին ու պատրաստ է հանուն դրա անցնել նորմալ մարդկային կյանքի սահմանները։ Այս գաղտնիքը նա իր հետ գերեզման տարավ, իրենից հետո թողնելով միայն առասպել՝ ձգողական, վախենալու, ուժեղ ու Գաղափարին անմնացորդ նվիրված մարդ Կամոյի մասին։