«Հանգիստ վայր 2» ֆիլմը գերազանցել է սպասելիքները՝ 4 օրում 58 միլիոն դոլարի վաճառք գրանցելով (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Ջոն Կրասինսկիի «Հանգիստ վայր 2» (The Quiet Place) ֆիլմն էկրաններ բարձրանալուց 4 օր անց ռեկորդ է գրանցել՝ կինովարձույթում հավաքելով 58 միլիոն դոլար և ազդարարելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով տոմսերի վաճառքի անկման շրջանի ավարտը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ այն գերազանցել է «Քրուելլա» (Cruella) ֆիլմին, որն առաջին հանգստյան օրերին հավաքել է 27 միլիոն դոլար։
«Հանգիստ վայր 2» ֆիլմը, որը գրվել և նկարահանվել է Ջոն Կրասինսկիի կողմից, կորոնավիրուսային համավարակի ընթացքում ամենամեծ շահույթն է գրանցել՝ գերազանցելով բոլոր սպասելիքները։ Ֆիլմը 4 օրվա ընթացքում կարողացել է գրեթե ամբողջությամբ վերականգնել 60 միլիոն դոլար ծախսը։
Շահույթով 3-րդ տեղում է Քրիս Ռոկի դրամատիկ «Պարույր» (Spiral) ֆիլմը, որը վաստակել է 2,1 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ «Հանգիստ վայր 2» ֆիլմի արտադրական փուլը հետաձգվել էր՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածմամբ։ Ֆիլմում նկարահանվել է հայտնի դերասանուհի Էմիլի Բլանթը, որը մարմնավորում է երիտասարդ կնոջ, որն իր երեխաների հետ փորձում է հանգիստ վայր գտնել՝ պաշտպանվելու համար։
Լի Աբոթին մարմնավորում է դերասանուհու ամուսինը՝ հայտնի դերասան Ջոն Կրասինսկին, որի կերպարը ֆիլմի առաջին մասում զոհվել էր։ Սակայն, ինչպես ակնկալում էին երկրպագուները, նա կա նաև ֆիլմի երկրորդ մասում։
Աղբյուր