«Ամբողջ աշխարհում կանանց պաշտպանն է»․ Միշել Օբաման Billboard Music Awards 2021-ի ժամանակ գովել է Ալիշա Քիզին (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Billboard Music Awards 2021 մրցանակաբաշխության ժամանակ գովել է հայտնի երգչուհի Ալիշա Քիզին, հայտնում է Daily Mail-ը։
Օբաման, որը Songs In A Minor դեբյուտային ալբոմի 20-ամյակին նվիրված Քիզի հատուկ ելույթից առաջ ներկայացրել է երգչուհուն, նշել է՝ առաջին անգամ նրա կատարումը լսելով՝ «3 րոպեի ընթացքում կարծես տեղափոխվել է եկեղեցի, այնուհետև մոմերով ընթրիքի և ընտանեկան թերապիայի»։
«Ալիշան պարզապես արտիստ չէ, նա նաև ամբողջ աշխարհում կանանց և ընտանիքների պաշտպանն է»,- հավելել է Օբաման։
Նշենք, որ Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Լոս Անջելեսում։