Բեկերը Լիվերպուլի պատմության առաջին դարպասապահն է, որը գոլ է խփել պաշտոնական խաղում
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը յուրահատուկ նվաճման է հասել․ 28-ամյա բրազիլացի դարպասապահը դարձել է մերսիսայդցիների պատմության առաջին դարպասապահը, որը գոլ է խփել պաշտոնական խաղում։
Այս մասին հայտնում է Opta Sport-ը։
Բեկերը 2018 թվականի ամռանն է 6-ամյա պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ։ Մերսիսայդցիները նրա տեղափոխության համար «Ռոմային» 72,5 մլն եվրո են վճարել, ինչը նրան դարձրել է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը։
Բեկերի գոլի շնորհիվ «Լիվերպուլը» կամային հաղթանակ է տարել «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ։