Սկզբում շատ անսովոր էր, անընդհատ ուզում էի ինձ նայել, ձեռք էի տալիս գլխիս, կարծես ուրիշ մարդ լինեի. Անատի Սաքանյանը՝ ճաղատանալու մասին
Life.panorama.am-ը գրում է
«Քարե դարդ»-ի նախորդ սերիայում Սիսիի կերպարը, ում մրամնավորում է դերասանուհի Անատի Սաքանյանը, ըստ սյուժետային գծի՝ ճաղատացած հանդես եկավ: Թեեւ դա հրաշալի գրիմի արդյունք էր, այնուամենայնիվ, դերասանուհու նման քայլը բավականին համարձակ դիտվեց:
Life.panorama.am-ի հետ զրույցում Անատին պատմեց, որ նման կերպարով ներկայանալու առաջարկն ընդունել է միանգամից՝ առանց երկար մտածելու.
«Այդ առաջարկն ինձ համար շատ սովորական էր, զարմանք կամ արտառոց ոչինչ չկար: Առաջարկը վիրավորող չէր, ոչ մի վատ ենթատեքստ չուներ, ուստի ես էլ չմերժեցի եւ երկու ժամ նստեցի, մինչեւ մեր շատ տաղանդավոր դիմահարդարը կվերջացներ իր աշխատանքը,- նշեց Անատին ու պատմեց, թե ինչ է զգացել, երբ առաջին անգամ նայել է հայելուն.
«Բնականաբար, սկզբում շատ անսովոր էր, անընդհատ ուզում էի ինձ նայել, ձեռք էի տալիս գլխիս, կարծես ուրիշ մարդ լինեի»,- ժպիտով նկատեց նա:
Անատի Սաքանյանը վստահեցրեց, որ չի վախեցել նաեւ հանրային քննարկումներից, եւ տգեղ երեւալուց.
«Բացարձակ մտավախություն չունեի, թե ինչ կխոսեն մարդիկ: Միեւնույն է, ես ինչ կերպարով էլ հանդես գամ քննատադողը կվատաբանի, հասկացող մարդն էլ կհիանա գեղեցիկ աշխատանքով: Ինձ համար շատ ավելի կարեւոր էր համապատասխան կերպար ստանալը: Առհասարակ, կերպարը գեղեցիկ չլինել չի կարող, քանի որ դերասանը նրան կերտում է, նոր մարդ է ստեղծում, որը դերասանի անձի հետ որեւէ կպ չունի: Եվ ընդհանրապես, մարդու գեղեցկությունն արտաքինի մեջ չէ, գլխավորը հոգին գեղեցիկ լինի»,- հավելեց դերասանուհիհ:
Ի դեպ՝ օրեր անց «Քարե դարդի»-ի թիմը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, քանի որ մայիսի 21-ին այնտեղ կկայանա «Քարե դարդ»-ի շոուի ներկայացումը.
«Ամերիկաբնակ մեր հայրենակիցներին շատ հետաքրիքր հումորային, երաժշտական ու անակնկալներով լի ներկայացումներ են սպասվում, որի մասին փակագծեր չեմ բացի հետաքրքրությունը պահպանելու համար»,- ավարտեց Անատի Սաքանյանը: