Լոս Անջելեսում հայտարարել են «Օսկար»-ի հաղթողների անունները
«Քոչվորների երկիր» ժապավենն «Օսկարի» է արժանացել «լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ ռեժիսոր Քլոե Չժաոն ոսկե արձանիկ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար։ Լոս Անջելեսում անցկացված «Օսկարի» հեռարձակումը կատարել է «ABC» հեռուստաալիքը։
Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիր» ժապավենը պատմում է կնոջ մասին, որը մնացել է առանց աշխատանքի ու տան եւ սկսել է ավտոֆուրգոնով ճամփորդել ԱՄՆ-ում։ Դերասանուհի Ֆրենսիս Մաքդորմանը, որը մարմնավորել է գլխավոր հերուսուհուն, արժանացել է «Օսկարի» «լավագույն դերասանուհի» անվանակարգում։
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել 83-ամյա Էնթոնի Հոփկիսնը, որը «Հայրը» ֆիլմում կատարել է դեմենցիայով տառապող հերոսի դերը։ Նա դարձել է պատմության ընթացքում ամենատարեց մարդը, որն «Օսկարի» է արժանացել գլխավոր դերի համար։ Լավագույն օրիգինալ սցենարի համար մրցանակ է ստացել բրիտանացի դերասանուհի եւ ռեժիսոր Էմիրալդ Ֆենելը, որը գրել է «Խաստումնալից աղջիկը» ֆիլմի սցենարը։
Լավագույն արտասամանյան գեղարվեստական ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Թոմաս Վինթերբերգի «Եվս մեկը» ժապավենը։ Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Հոգի» մուլտֆիլմը, իսկ լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Իմ ուսուցիչն ութոտնուկ է»։
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակագրում մրցանակ է ստացել հարավկորեացի Յուն Ե-ջոնը «Մինարի» ֆիլմում դերի համար։ Լավագույն օպերատորական աշխատանքի եւ դեկորացիաների համար մրցանակի է արժանացել «Մանկ» սեւ-սպիտակ ժապավենը։ Լավագույն օրիգինալ կոմպոզիցիա է ճանաչվել «Fight for You» երգը «Հուդան եւ սեւ մեսիան» կինոժապավենից։