Մեզն օգնում է բացահայտել, թե քանի՞ տարի է ապրելու մարդը
Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ երկարակեցության գաղտնիքը կախված է մեզից: Որքան շատ է այն սպիտակուց պարունակում, այնքան ախտորոշումը բացասական է:
Մեզը նորմալ է համարվում, եթե դրանում սպիտակուցի պարունակությունը 1 լիտրում չի գերազանցում 0.03 գրամը: Դրա ավելի բարձր առկայությունը վկայում է այն մասին, որ խախտվել են երիկամների գործառույթներից մեկը:
Գիտնականներն ապացուցել են, որ երկարակեցության ավելի մեծ շանսեր ունեցել են նրանք, որոնց մեզի մեջ սպիտակուց ընդհանրապես չի եղել: Առողջ երիկամներ ունեցող տղամարդիկ 15 տարով երկար են ապրել իրենց մյուս հասակակիցներից: Կանանց միջև տարբերությունը կազմում է 17 տարի:
Մասնագետները պնդում են, որ վտանգավոր է նույնիսկ սպիտակուցների ոչ մեծ քանակությունը: Նման տղամարդկանց մոտ կյանքի տևողությունը կրճատվում է 8, կանանց մոտ՝ 10.5 տարով:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: