Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Мир

Ադրբեջանում ազատ մամուլը մահանում է. նախագահին քննադատելու համար բանտ են նստեցնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե իշխանությունն ու ժողովուրդը խաղաղ, հանգիստ գոյակցում են, նշանակում է այդ երկրում ամեն ինչ լավ է: Այդ դեպքում ժողովրդավարության հիմնաքարեր համարվող բոլոր ինստիտուտներն էլ նորմալ գործում են: Իսկ եթե իշխանություն–ժողովուրդ բալանսում ինչ–որ բան խախտվում է, խախտվում է նաև այդ ինստիտուտների աշխատանքը:

Այն, որ մեր հարևան երկրում այդ ինստիտուտների գոյությունն իսկ հարցականի տակ է, վաղուց հայտնի փաստ է: Արդեն որերորդ տարին է` Freedom House–ի զեկույցներում Ադրբեջանը նշվում է որպես անազատ երկիր: Իսկ անազատ երկրի մամուլն ազատ լինել չի կարող: Արդեն քանի տարի է` միջազգային իրավապաշտպան ու լրատվական կազմակերպությունները ահազանգում են այդ երկրի մամուլի աղետալի վիճակի մասին: Բայց դա Ադրբեջանի իշխանություններին ամենևին էլ չի անհանգստացնում: Ավելին, վերջին տարիներին նրանք պարզապես չեն էլ արձագանքում կամ նույնիսկ հրապարակում այդ մասին լուրերը:

Երբ անցած տարի Միլի Մեջլիսն ընդունեց օրենք, որով քրեական պատիժ, նաև տուգանք էր սահմանվում համացանցում երկրի նախագահին վիրավորելու կամ նսեմացնելու համար, բազմաթիվ փորձագետներ ահազանգեցին, որ այդ եղանակով երկրի իշխանությունները փորձում են վերահսկել համացանցը, որտեղ ամենամեծ քննադատական ալիք էր ծավալվում գործող իշխանության, նրա վարած քաղաքականության նկատմամբ: Այդ վերահսկողության միջոցով Ադրբեջանը փորձեց սանձել թափ հավաքող դժգոհության ալիքը: Ընդդիմադիր համարվող «Թուրան» գործակալության խմբագիր Մեհման Ալիևն այն ժամանակ իշխանությունների որոշումը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Իշխանությունները հասկացել են, որ համացանցի օգնությամբ մարդիկ ընտրության լայն հնարավորություն ունեն և կարող են ինքնուրույն որոշել` ինչ դիտել, ինչ կարդալ, որտեղից տեղեկություն ստանալ: Մյուս կողմից, բազմաթիվ են աղբյուրները, որոնք պատրաստ են հասարակությանը տալ այն տեղեկատվությունը, որի պահանջարկն այսօր կա»:

Անցած տարվա նոյեմբերին ընդունված օրենքով`սոցիալական ցանցերում նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում էր մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ էր սահմանվում այն օգտատերերի համար, ովքեր հանդես էին գալիս կեղծանուններով:

Ադրբեջանական վարչակազմի քննադատների կարծիքով` Ալիևն ակնկալում էր ամբողջապես լռեցնել իր հասցեին հնչող նույնիսկ ամենազգուշավոր քննադատությունը:

Եկող տարվա հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են: Իսկ քանի որ ընտրություններից առաջ ընդդիմությունը կարող է աշխուժանալ (թեպետ, վերջին շրջանում չափազանց վատ վիճակում է` կրկին իշխանությունների կողմից քաղաքական դաշտը վերահսկելուն ուղղված քայլերի «շնորհիվ»), այնուամենայնիվ, իշխանությունները փորձում են վնասազերծել ցանկացած գործոն, որը կարող է իրենց համար վտանգ պարունակել:

Ադրբեջանում առկա ներքին դժգոհությունները, որոնք պայմանավորված են թե՛ սոցիալ–տնտեսական վիճակով, թե՛ երկրի բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտով, անցած տարի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները և դրանց արդյունքում Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահ նշանակելու հանգամանքը, ԼՂ հակամարտության չլուծված լինելը` չնայած երկրի ղեկավարների ամպագոռգոռ հայտարարություններին, թե հեսա Երևան էլ են հասնելու, մի խոսքով, այս ամենը ու էլի շատ բաներ հանգեցրել են պայթյունավտանգ վիճակի: Եվ նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները որոշել են իրենք իրենց ապահովագրել:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ առաջարկվում է է՛լ ավելի խստացնել երկրի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար նախատեսված պատիժը: Ընդ որում, նման առաջարկով հանդես է եկել նախագահ Ալիևի աշխատակազմը:

Ռուսական «Ինտերֆաքս»–ը հայտնել է, որ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին փաստաթուղթն ուղարկվել է խորհրդարան: Առաջիկայում Միլի Մեջլիսը կքննարկի այն:

Օրենքի փոփոխությամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմն առաջարկում է չսահմանափակվել միայն համացանցով, այլ պատիժներ կիրառել նաև հրապարակային ելույթների ընթացքում, համացանցում, լրատվամիջոցներում Իլհամ Ալիևի արժանապատվությունը նվաստացնող կամ ոտնահարող անձանց վրա: Նոր օրինագծի հեղինակներն առաջարկում են նաև ներկայի տուգանքի չափը 1000 դոլարից հասցնել մինչև 1500–2000 դոլարի:

Որ օրենքի այս փոփոխությունները կընդունվեն, կասկածից վեր է:

Ավելին, մի քանի օր առաջ Ադրբեջանում երկրի ինտերնետ տրամադրող ամենամեծ ընկերություններից մեկը` «Դելտա Տելեկոմն» արգելափակել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքէջ այցելությունը: Արգելափակվել են նաև ընդդիմադիր համարվող «Մեյդան TV» հեռուստաընկերության և «Ազադլիք» թերթի կայքերը:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում