Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»
Регион

Նախ­կին սկզբունք­նե­րով ԵԱՀԿ Մինս­կի խմբի առա­ջար­կած բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը գնում է փա­կու­ղի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Ինչո՞ւ են «արթնացել» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները» վերնագրով հոդվածում գրում է, որ չորս ամիս դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել: Նրանք դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հաստատված հրադադարի ռեժիմը, ողջունել են «զոհերի աճյունների վերադարձի հարցում նշանակալի ձեռքբերումները և հակամարտության արդյունքում տեղահանվածների վերադարձի հարցում շարունակական առաջընթացը», ինչպես նաև աջակցություն են հայտնել «կառուցողական քննարկումներին, որոնք ուղղված են տրանսպորտային և հաղորդակցական ուղիների ապաշրջափակմանը ամբողջ տարածաշրջանում»:

Բացի այդ, համանախագահները կողմերին հիշեցրել են «լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը մնացած անլուծելի խնդիրները վերացնելու և փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար» և մասնավորապես շեշտել են «կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման հասնելուն հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ-ի կողմից հաստատված մանդատը»: Այդ կապակցությամբ համանախագահները կողմերին կոչ են արել «առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն համանախագահների հովանու ներքո»: Եթե գնահատենք այս փաստաթուղթը քաղաքական լայն համատեքստում, ապա դրանից բխում է, որ Արևմուտքը ԼՂՀ հակամարտությունը լուծված չի համարում: Այս դիրքորոշումը կապված է գլոբալ քաղաքական օրակարգում ընթացող փոփոխությունների սկզբունքորեն նոր փուլի հետ:

Օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի տարբեր պատճառներից ելնելով՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, դուրս են մնացել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղության համաձայնագրի նախապատրաստման և ստորագրման հարցից։ Առաջին անգամ Արևմուտքը հակամարտող կողմերի համար պահանջված և մասնակից չի եղել: Հետևաբար, ելնելով ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչների որոշ հայտարարություններից՝ նրանք դեմ չեն իրավիճակի վերախաղարկմանը՝ ղարաբաղյան կարգավորման իրենց նախկին բացառիկ կարգավիճակի գոնե մի մասը վերականգնելու նպատակով: Նեղ համատեքստում, 2020 թվականի նոյեմբերի 10-ի խաղաղության համաձայնագիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համար որոշակի բաց է ստեղծել: Բանն այն է, որ համաձայնագրի դրույթները տարբերվում են Մադրիդյան նորացված սկզբունքներից, որոնք երկար տարիներ ծառայել են որպես մի տեսակ «բանակցությունների սահմանադրություն»:

 

Օրինակ՝ սկզբունքները հստակորեն տարբերում են Լեռնային Ղարաբաղի բուն տարածքը գրավյալ տարածքներից: Փաստորեն, խոսքը երկու հարցի մասին է՝ այդ տարածքների՝ Բաքվի վերահսկողությանը վերադարձը և Ղարաբաղի կարգավիճակի վիճելի որոշումը: Կնքված համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակի մասին ոչինչ չկա, բայց որոշ կետեր նման են մի շարք շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու ժամանակացույցին: Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած բանակցային օրակարգը մեծ նշանակություն է ստանում: Բայց այս անգամ էլ, բացի մարդասիրական բնույթի առաջարկներից, այն չի պարունակում տարածաշրջանում խաղաղության վերականգնման որևէ նոր հստակ առաջարկ՝ այդ ամենը ներքաշելով հետագա քննարկումների գոտի: Արդյունքում, ամեն ինչ դառնում է խնդրահարույց, նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով լայնամասշտաբ բանակցություններ սկսելու սցենարը, որը պետք է նախատեսի Բաքվի և Երևանի փոխզիջումային քայլերը հակամարտության կարգավորման համար:

Ամենադժվար հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Բաքուն կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն «այլևս գոյություն չունի», և ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գործ ունենա, ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, «հետհակամարտային նոր շրջանի ամենակարևոր հարցերի հետ», «որոնք ներառում են 30-ամյա հակամարտության հետևանքով տուժած տարածքների վերականգնումը, վերակառուցումը և վերաինտեգրումը Ադրբեջանի սահմանադրական կարգի շրջանակներում»: Հայաստանը, դրան հակառակ, ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացումը, աջակցում է, այսպես կոչված, առարկայական բանակցությունների վերականգնմանը, որի առանցքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը չի ճանաչել նրա անկախությունը, և այս նախկին ինքնավարությունը բանակցությունների կողմ չէ, ինչը առայժմ ոչինչ չի փոխում: Բաքուն կարծում է, որ ղարաբաղյան հաղթական պատերազմից հետո տարածաշրջանում փոխվել է աշխարհաքաղաքական իրավիճակը, ի հայտ են եկել «նոր իրողություններ», որոնց հետ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հաշվի նստի: Այս առումով, Ադրբեջանը ակտիվացրել է տեղեկատվականքաղաքական հարձակումը Երևանի դեմ: Բայց իրադարձությունների ընթացքը հնարավոր է փոխել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը փոխելու դեպքում, ինչը կարող է փոխել նաև հակամարտության կարգավորման բանակցային օրակարգը: Բաքվի համար դրան հասնելը շատ դժվար կլինի:

Ավելին․․․