Դուք միշտ սխալ ձևով եք օգտագործել օծանելիքը․ օծանելիքի օգտագործման 7 ոսկե կանոն
Օծանելիքը ձեր երկրորդ մաշկն է և օդը, որը դուք շնչում եք: Այն կարևոր «զենք է»: Եվ այն անպայման պետք է համապատասխանի ձեր տեսքին և բնավորությանը:
Ինչպես ցանկացած կոսմետիկայի դեպքում, օծանելիքից էլ պետք է կարողանալ ճիշտ օգտվել:
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել օծանելիքը:
1. Քսեք օծանելիքը միայն մաքուր մարմնին: Լոգանքից կամ ցնցուղից հետո մաշկը ավելի լավ է կլանում բույրը:
2. Օծանելիքը քսել 2-3 կաթիլներով մարմնի այն հատվածների վրա, որոնք մոտ են զարկերակին: Դա դաստակն է, ուսերը, արմունկի ծալվող հատվածը, ինչպես նաև պարանոցի քներակները, ականջի ետևի կողմը և քունքերը: Այս հատվածներում մաշկը պուլսացիա է անում, հետևաբար տարածում է բույրը:
3. Ոչ մի դեպքում օծանելիքով մաշկը մի՛ մերսեք, բույրը դրանից փոխվում է:
4. Եթե դուք որոշել եք ձեր հագուստին հաղորդել ձեր օծանելիքի բույրը, ապա հիշեք, որ օծանելիքը սիրում է բնական հյուսվածքներ՝ վուշ, բամբակ, մորթի: Օծանելիքը պետք է ցանել հագուստի ներսի մասին, քանի որ դրսի մասում այն կարող է հետք թողել:
5. Օծանելիքը պետք է պահել մութ վայրում և ամուր փակված վիճակում, որպեսզի այն չցնդի կամ չթթվի թթվածնի հետ միացումից:
6. Մի՛ խառնեք տարբեր բույրեր: Ցանկալի է, որ օծանելիքի, քսուքների և դեզոդորանտի բույրերը մի խմբից լինեն: Եթե դժվար է ընտրել, ապա ընտրեք առանց հոտի կամ թույլ հոտով դեզոդորանտ:
7. Օծանելիքը չափից շատ մի՛ ցանեք: Ամեն ինչը պետք է լինի չափի մեջ, այլապես նույնիսկ ամենաթանկարժեք օծանելիքը անտանելի կդառնա ձեր և շրջապատողների համար: ով մաշկը մի՛ մերսեք, բույրը դրանից փոխվում է: