Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Աշխարհաքաղաքական առկա վտանգներն ու Հայաստանի դիրքավորումները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհաքաղաքական ակտիվ տեղաշարժերը ժամանակակից աշխարհին բնորոշ իրադարձություններ են, որոնք ընթանում են տարբեր տարածաշրջաններում հիմնական խաղացողների միջև ակտիվ մրցակցության պայմաններում, ինչը շատ հաճախ կարող է հանգեցնել հակամարտությունների խորացման և անգամ թեժացման։ Այդպիսի բարդ իրադրություն է այսօր ստեղծվել Ուկրաինայի արևելքում առկա հակամարտության շուրջ։ Դոնբասի կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ տևական ժամանակ է, ինչ դիվանագիտական ջանքեր են գործադրում Նորմանդական քառյակի ձևաչափի երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Ուկրաինան և Գերմանիան։ Բայց վերջին շրջանում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների լարումն ազդել է նաև Արևել յան Ուկրաինայի հակամարտության վրա և հանգեցրել իրավիճակի կտրուկ փոփոխության։ Ռուսաստանին հակադարձելու նպատակով Ուկրաինան ձգտում է ստանալ ՆԱՏՕ-ի աջակցությունը և վերջնականապես իր ազդեցությունը հաստատել Դոնբասում։

Իր հերթին էլ Ռուսաստանը շատ զգայուն է ուկրաինական կողմի ձգտումների հանդեպ դեպի Արևմուտք և փորձում է հասնել Ուկրաինայի արևելքում իր դիրքերի ուժեղացմանը։ Եվ այդ է պատճառը, որ Դոնբասի շփման գծում բավական վտանգավոր իրադրություն է ստեղծվել։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից ահազանգում են, որ Ուկրաինայի ուժայինները տեխնիկա են բերում, անցկացնում դիրքերից առաջ, իսկ արևմտյան երկրների մտահոգության առարկա է դարձել այն, որ Ռուսաստանը մեծ քանակությամբ ուժեր և զինտեխնիկա է կուտակում Ուկրաինային սահմանակից շրջաններում և Ղրիմում։ Այսպիսի դասավորության պայմաններում փորձագետները շատ հավանական են համարում ռազմական բախման սցենարը։ Մի հանգամանք, որից կփորձեն մեծապես օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք այս պահին շարունակում են իմիտացիա անել, թե դեռևս կարողանում են ռուսական կողմի հետ համաձայնության գալ։ Թուրքիային շատ ձեռնտու է, որ Դոնբասում իրավիճակը հասնի էսկալացիայի, և այդպիսով Ռուսաստանը խրվի սուր հակամարտության մեջ։

Այդ դեպքում Մոսկվայի հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ուկրաինական ճակատի շուրջ, իսկ Անկարան հնարավորություն կստանա իր ձեռքերին ազատություն տալ Սիրիայում, Լիբիայում և հատկապես Հարավային Կովկասում։ Հենց դրանով է պայմանավորված, որ Թուրքիան Ուկրաինային հրահրում է Ռուսաստանի դեմ, տարբեր զինատեսակներ ու նորագույն ԱԹՍ-ներ է վաճառում ուկրաինական կողմին, հայտարարում է, թե Ղրիմը համարում է Ուկրաինայի մաս, բարձրացնում է Ղրիմի թաթարների հարցը և այլն։ Ու պատահական չէ, որ այս օրերին հատկապես ուշադրություն է գրավել այն հանգամանքը, որ Ուկրաինայի տարածքում վայրէջք է կատարել թուրքական ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային օդանավը։ Եվ քանի որ Թուրքիան Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքման ուժերի կազմում ամենակարևոր դերակատարություն ունեցող երկրներից մեկն է, ապա նաև բացառված չէ, որ Ուկրաինայի տարածքում թուրքական զորամիավորումներ տեղակայվեն։ Եվ եթե այս համատեքստում դիտարկում ենք նաև թուրք-ադրբեջանական՝ արդեն պարբերական բնույթ ստացած զորավարժությունների պրակտիկան ու հայկական կողմին հասցեագրված սպառնալից մեսիջները, ապա բացառված չեն նոր սադրանքները Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

 

Պարզ է, որ այդ սադրանքներն իրենց ենթատեքստում Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացնելու միտում են պարունակում, մանավանդ որ մինչ այժմ Ադրբեջանի Մեջլիսը հավանության չի արժանացրել ռուս խաղաղապահների տեղակայման հարցը, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը ժամանակ չի կորցնում հայտարարելու, որ խաղաղապահների առկայությունը Արցախում ընդամենը ժամանակավոր բնույթ է կրելու, շուտով նրանց մնալու անհրաժեշտությունը չի լինի։ Իսկ եթե առավել խորքային բացատրություն տանք իրավիճակին, ապա լուծելով ռուսներին դուրս մղելու հարցը՝ Թուրքիան հնարավորություն կստանա Հարավային Կովկասից մուտք գործել Հյուսիսային Կովկաս և Միջին Ասիա ու պարարտ հող ստեղծել իր պանթուրքական ծրագրերի իրագործման համար։ Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանն այս պարագայում։

Բացի այն, որ իր ողջ ներուժով հայ-ռուսական համագործակցության խորացումն ու ընդլայնումը պահի հրամայական է, անհրաժեշտ է նաև, որ հայկական կողմը ռուսական ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրությունը անընդմեջ հրավիրի պանթուրքական ծրագրերից եկող իրական վտանգի վրա, որը Ռուսաստանի դեմ ուղղված առաջնային սպառնալիքներից մեկն է։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանն այնքան ճկուն քաղաքականություն պետք է վարի, որ չմտնի Արևմուտքի և Ռուսաստանի հակասությունների առանցք։ Բայց թե ինչքանով է ի զորու այս խնդիրները լուծել մեր այսօրվա ղեկավարությունը, տեսանք Արցախում տեղի ունեցած պատերազմի օրինակով, երբ նրանց ապաշնորհության պատճառով ձախողումները հաջորդում էին մեկը մյուսին։ Եվ ոչ միայն պատերազմի օրինակով...

Արտակ Գալստյան
Ավելին․․․