Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна«Нельзя делать вид, что ничего не было»: прохожие Стамбула о нормализации с АрмениейВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?» Idram Junior — партнер первого в регионе полнометражного AI-анимационного фильма «Мгер Младший»Юнибанк запустил мгновенные переводы по номеру телефона Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»
Досуг

Աստղագուշակ՝ ապրիլի 17-ի համար

Խոյ: Այսօր  ծայրահեղ զգուշավոր եղեք բարձր դիրք զբաղեցնող կանանց հետ շփվելիս: Ուշադրություն դարձրեք ընկերուհիների հետ ձեր  հարաբերություններին: Հնարավոր է` պարզեք, որ փոխադարձ համակրանքից զատ, ձեր միջև գոյություն ունի նաև անառողջ մրցակցություն:

Կասկածներն ու անվստահությունը կարող են փչացնել անձնական հարաբերությունները: Ձեզ անհրաժեշտ քնքշանքի ու աջակցության փոխարեն խիստ վերաբերմունքի ու քննադատության կարժանանաք:

Ցուլ: Բարեհաջող օր է կոմերցիոն գործունեություն ծավալելու, բիզնես գործարքնեք կնքելու համար: Գործարարի ձեր հոտառությունը շատ սուր է, ընդունած որոշումները՝ միանգամայն ճշտգրիտ: Այսօր գումարային շահույթը կարող է անգամ գերազանցել ձեր սպասելիքները: Համախոհների շրջանում հնարավոր են տարաձայնություններ՝ կապված ապագա ծրագրերի հետ: Փորձեք այդ ամենին հանգիստ վերաբերվել, ժամանակի ընթացքում ամեն բան կհարթվի:

Հնարավոր է աշխատանքային սիրավեպ սկսեք:  Նման հարաբերությունները կընթանան ներդաշնակ և հաճելի պահեր կպարգևեն: Սիրային հարցերում աստղերն այսօր ձեր կողմից են:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք շատ աշխատել և դա կանեք մեծ ոգևորությամբ: Ուշադրություն պահանջող խնդիրներն իսկը ձեզ համար են: Դուք ոչ մայն հրաշալի լուծումներ կգտնեք, այլև արժեքավոր տեղեկություններ կստանաք, կհաստատեք օգտակար կապեր: Ֆինանսական հարցերում ամեն բան լավ է, այսօր գումար վաստակելու հնարավորություն կունենաք:

Օրվա երկրորդ կեսին, բոլորովին այլ բնույթի, դրական միտումների ազդեցություն կնկատվի: Ռոմանտիկ ծանոթությունների, նոր նախասիրությունների և բուռն զգացմունքերի դրսևորման ճիշտ ժամանակն է: Սիրահարված Երկվորյակներին անսահման երջանկություն կպարգևի սիրելիի հետ շփումը:

Խեցգետին: Այսօր  նշանակալի որևէ իրադարձությյան սպասելիքներ չարժե ունենալ: Օրն իր հետ  հուզմունք և անհանգստություն կբերի: Շատերը կվիճեն գործընկերների հետ, ոմանց կանհանգստացնի աշխատավայրում տիրող լարված մթնոլորտը: Սակայն որոշակի քայլեր ձեռնարկելու համար դեռ վաղ է: Այդ ամենը  բացատրվում է բացասական միտումների ազդեցությամբ: Հավատացեք, շատ շուտով, ստեղծված իրավիճակը կփոխվի:

Խուսափեք սիրելիի հետ  վիճաբանություններից: Վերջինս այսօր առանձնակի կամակորություն ու համառություն կդրսևորի:  Լուրջ կոնֆլիկտի  վտանգը մեծ է: Օգտակար են զբոսանքները, ակտիվ հանգիստը: Զբաղվեք սպորտով, այն կառույգացնի, դրական լիցքեր կհաղորդի և կօգնի ազատվել մռայլ մտքերից:

Առյուծ: Աշխատանքն արգասաբեր կլինի, եթե մրցակցային պայքարի մեջ մտնելու փոխարեն, համախոհներ և օգնականներ փնտրեք: Նպատակահարմար օր է դաշնակիցներ գտնելու համար: Ձեր միությունն ամուր և տևական կլինի, համատեղ աշխատանքը՝ շահութաբեր: Բարենպաստ օր է ղեկավարի նոր պաշտոն ստանձնլու համար:

Նոր սիրային հարաբերություններ սկսելու համար հրաշալի օր է: Միայն թե փորձեք ավելի նախաձեռնող լինել: Կենսական ներուժը բարձր է: Հոգնածություն կամ թուլություն չեք զգա:

Կույս: Աշխատանքում հնարավոր են լուրջ խնդիրներ ու անախորժություններ: Բացասական միտումների ազդեցությունը օրվա երկրորդ կեսին առավել մեծ է, այդ ժամանակահատվածում խուսափեք կարևոր որոշումներ կայացնելուց: Մարդիկ, որոնց հետ միշտ լեզու եք գտել, այսօր անխնա կքննադատեն ձեզ, կհիշեցնեն անցյալում թույլ տված սխալները և, ասես միտումնավոր, կանեն ամեն բան ձեզ հետ հարաբերությունները փչացնելու համար:

Զգալի ջանքեր կպահանջվեն հանգստություն պահպանելու համար: Աշխատեք տուրք չտալ հույզերին: Դիվանագիտորեն մոտեցեք հարցերին, բանակցեք: Ձեր  զուսպ ու խելամիտ պահվածքն ի վերջո  կնկատեն և կգնահատեն:

Կշեռք: Այսօր հնարավորինս խուսափեք ֆինանսական հարցեր լուծելուց, կոմերցիոն գործունեություն ծավալելուց, ինչպես նաև չնախատեսված գնումներ կատարելուց: Ինքնագլուխ ոչինչ մի ձեռնարկեք: Ցանկացած ծրագիր իրականացրեք հուսալի գործընկերների աջակցությամբ: Օրը նպատակահարմար չէ նոր համագործակցություններ սկսելու համար:

Զգացմունքային դաշտը կայուն է: Ինքներդ ձեզ հետ հաշտ եք: Ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում սիրում եք: Հարազատների շրջապատում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Զբաղվեք ստեղծագործական գործունեությամբ:

Կարիճ: Այսօր ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմեք: Ձեր առջև նոր նպատակներ դրեք: Բարենպաստ օր է համագործակցության նաև հեռանկարային նախագծեր քննարկելու համար: Բարդ, խճճված գործերը ցանկալի է հետաձգել, դրանցով կզբաղվեք ավելի ուշ:

Հնարավորության դեպքում օրը նվիրեք հանգստին և մտերիմների հետ շփմանը, դա ոչ միայն օգտակար կլինի, այլև՝  հաճելի: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն: Եթե որևէ մեկին հմայելու, սիրտ նվաճելու ցանկություն ունեք, ապա գործի անցեք, այսօր դա ձեզ մոտ կստացվի:

Աղեղնավոր: Զբաղվեք այնպիսի գործերով, որոնք մոտ ապագայում կարող են եկամտաբեր լինել: Իսկ երկարաժամկետ ծրագրերի հետ հնարավոր է խնդիրներ ծագեն: Գործնական բանակցություններն արդյունավետ կլինեն, եթե կառուցողական մոտեցում ցուցաբերեք: Ստիպված կլինեք շփվել ձեզ համար ոչ այնքան հաճելի մարդկանց հետ:

Ընտանեկան տարաձայնությունների հավանականությունը մեծ է: Որոշ իրադարձություններ կարող են տրամադրություն փչացնել: Կենսական ներուժը ցածր է: Չափազանց ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ: Վնասվածքներ, կոտրվածքներ ստանալու վտանգ կա:

Այծեղջյուր: Ոչինչ հեշտ չի տրվում, սակայն, ձեր համառության շնորհիվ, կկարողանաք իրագործել բոլոր ծրագրերը: Դաշնակիցների ճիշտ ընտրությունը շատ կարևոր է: Այսօր հեշտությամբ կկողմնորոշվեք, թե ում կարելի է վստահել, իսկ ում ՝ոչ: Պարտականությունների ողջ բեռը սեփական ուսերին մի բարդեք: Այսօր կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեք ավելի ուշ:

Ավելի շատ մտահոգված եք սեփական խնդիրներով, իսկ հարազատներին, կարծես, անուշադրության եք մատնել: Ձեր նման վերաբերմունքը  կարող է  վրդովմունքի ալիք բարձրացնել: Այդ ամենը լուրջ  վեճի չի վերածվի, իսկ իրավիճակը շատ շուտով կշտկվի:

Ջրհոս: Այն, ինչ վաղուց ծրագրել էիք, դժվար թե հաջողվի իրագործել, փոխարենը կստանաք այն ամենը, ինչի մասին  պատկերացում անգամ չունեք: Պատրաստ եղեք իմպրովիզների: Հնարավորինս արագ արձագանքեք շուրջը կատարվող իրադարձություններին: Հնարավոր է,  ձեզ համար կարևոր, կոմերցիոն ծրագրերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ ստանաք:

Բարեհաջող օր է ոչ պաշտոնական շփումների, ընկերական հանդիպումների համար:Կարող եք հյուրեր ընդունել, գնումներ կատարել: Խորհուրդ է տրվում չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և բացօթյա հանգիստ:

Ձկներ: Խաղաղ օր է: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Առավել ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց, նրանց խոսակցություններին: Հնարավոր է, ձեզ համար կարևոր, տեղեկություններ ստանաք: Հրաշալի օր է ուսմանը նվիրելու համար:  Ակտիվորեն մասնակցեք սեմինարների և կոնֆերանսների:

Ընտանիքում, թյուրիմացաբար ծագած, փոքր խնդիրները չեն փչացնի ձեր տրամադրությունը: Որոշ դժվարություններ հաղթահարելու գուրծում մեծ ջանքեր չեն պահանջվի: Մտերիմների հետ կարող եք կարևոր հարցեր քննարկել, համատեղ կայացրած որոշումները կգոհացնեն բոլորին: