Ադրբեջանցուն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ հայ բժիշկներն օգնել են նրան. որտեղ է նա հիմա գտնվում. Sputnik Արմենիա
Ադրբեջանցուն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով, նրան վիրահատել են, կորոնար անոթների ստենտավորում արել։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը։
«Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում մի ադրբեջանցի վարորդ է բուժվում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ։
Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվեցին մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։
Մեր տեղեկություններով` հիվանդին արդեն տեղափոխել են Բաքու»,-գրում է լրատվամիջոցը: