Զինվորականի մոր երախտիքի խոսքը բժշկին
Ներկայացնում ենք մանկավարժ Շուշանիկ Առաքելյանի երախտիքի խոսքը Զինվորական գլխավոր հոսպիտալի բժիշկներին:
«Ես զինվորականի մայր եմ,
Մուրացանի ԿԿԶՀ-ի վիրաբուժական բաժանմունքում ենթարկվել եմ ծանր վիրահատության:
Ցանկանում եմ շնորհակալական խոսք ասել բաժանմունքի ողջ անձնակազմին,բաժանմունքի պետին՝Սեվակ Շահբազյանին,իսկ վիրահատող բժիշկ Գևորգ Ասիլբեկյանին,որի շնորհիվ փրկվել եմ ծանր հիվանդությունից,ցանկանում եմ ասել.
-Շնորհակալություն,բժիշկ:
Դուք ձեր մեծ վարպետությամբ փրկեցիք ինձ:
Ձեր շնորհիվ ես առողջացել եմ:
Ամբողջ կյանքում ինձ կուղեկցեն Ձեր լուսավոր ժպիտն ու մարդկային անշահախնդիր վերաբերմունքը:
Շնորհակալ եմ,մեծ ՄԱՐԴ:
Շուշանիկ Առաքելյան,մանկավարժ»
Լուսանկարում՝ բժիշկ Գևորգ Ասիլբեկյանն է
asekose.am