«Ռեալը» գտել է Ռամոսին հնարավոր փոխարինողին
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի պաշտպան Էմերիկ Լապորտը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Daily Star-ի համաձայն՝ Արքայական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին փոխարինող: «Ռեալի» ավագն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակում:
Լապորտը 2018-ին Բիլբաոյի «Աթլետիկից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Transfermarkt-ը նրա տրանսֆերային գինը գնահատում է 60 միլիոն եվրո: