Փետրվարի 12-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
ԽՈՅԵՐ
Մենք բոլորս մեղավորներ ենք։ Աստղերը հուշում են, որ Խոյերը այսօր պետք է ներողություն խնդրեն։ Նման պարագայում աստղերը հիանալի օր են խոստանում։ Ձեր խոսքերը չեն դիտարկվի որպես չարախոսություն եւ ներողությունը կընդունվի։
ՑԼԵՐ
Փետրվարի 12-ին սիրելի անձնավորությունը լրջորեն մտածելու է ձեր ապագայի մասին։ Աշխատեք այնպես անել, որ դա նրան թվա գունավոր եւ պայծառ։ Հակառակ դեպքում ձեր ընտրյալի համար դժվար կլինի մնալ ձեր կողքին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Փետրվարի 12-ը կլինի ձեր օրը, եթե ճիշտ կարողանաք այն տնօրինել։ Վատ չէր լինի, եթե միայնակ մնայիք բնության գրկում։ Ի դեպ դուք վաղուց է, ինչ մոռացել եք պատուհանագոգին դրված ձեր ծաղիկների մասին։ Դրանք դեռ չե՞ն թոշնել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դժվար կլինի ընդունել, որ ձեր սիրելին ճիշտ է, իսկ դուք՝ ոչ։ Փորձեք վերջապես հասկանալ դա։ Հնարավոր է, որ վաղը իրադրությունը փոխվի ու արդեն տխրելու հերթը ձեր սիրելիինը լինի։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք պետք է լինեք զսպված, չընկնեք ծայրահեղությունների գիրկն ու թույլ չտաք, որ նույնն անի ձեր սիրելին։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը Ձեզ խորհուրդ են տալիս «դավաճանություն խաղալ»՝ չդավաճանել, այլ ձեւացնել։ Համաձայնեք գնալ սրճարան մեկի հետ, ով վաղուց սիրահետում է ձեզ։ Այդ ամենը ռոմանտիկա կմտցնի Ձեր կյանք։ Եւ դուք կրկին կհամոզվեք, որ ձեր ընտրյալն անփոխարինելի է։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի կիսվի ձեզ հետ իր մտքերով, սակայն չի նշանակում, որ ձեզ չի վստահում։ Նա կարծում է , որ ավելի լավ է ամեն ինչին ինքնուրույն հասնի։
Շարունակությունը՝ այստեղ