Բրիմհեմի սուրբ ժայռը (լուսանկարներ)
Անգլիայի Հյուսիսային Յորքշիր կոմսությունում 50 ակր տարածություն են զբաղեցնում Բրիմհեմի ժայռերը՝ հետաքրքիր քարեր, որ կազմավորվել են տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Նրանցից ամենահայտնին Կուռք ժայռն է (Idol Rock): Այն 200 տոննա կշռող մոնոլիտ քար է, որ հենված է փոքրիկ, եռանկյունաձև քարի վրա:
Քարին նայելիս թվում է, թե այն կպոկվի և կգլորվի, սակայն հազարավոր տարիներ կանգուն է: Այս ապառաժը կոչում են նաև «Դրուիդների սեղան»: Վիկտորիանական դարաշրջանում մարդկանցից շատերը կարծում էին, որ այս տարօրինակ քարերը, և, ընդհանրապես, ողջ տեղանքը ստեղծել են դրուիդները, սակայն 20-րդ դարում գիտակցեցիn, որ այս ամենը 18 հազարամյա էրոզիայի արդյունք է: