«Նոան» հաղթեց Լատվիայի չեմպիոնին
Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող մարզահավաքի ծրագրով անցկացրեց երրորդ ստուգողական հանդիպումը։ Մրցակիցը Լատվիայի չեմպիոն «Ռիգան» էր։ Երեւանյան թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
Հիշեցնենք, որ «Նոան» Դուբայում ստուգողական հանդիպումներ էր անցկացրել նաև Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երկրորդ կազմի հետ և պարտվել 0։3 հաշվով, ԱՄԷ-ի «Աթլետիկո Արաբիայի» հետ եւ հաղթել 6։0 հաշվով։
