Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը (ֆոտո)
Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1989 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Նրան քվեարկել էին ընտրողների 59,5%:
2003 թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում, այս անգամ ստանալով ձայների 67,5%: Պաշտոնավարել մինչև 2008 թիվը։
Բելլա Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ 2001թ.
Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ, 2013թ.
Տիկին Բելլա Քոչարյանը թոռնիկների հետ, 2013թ.
Ռոբերտ Քոչարյանը տիկնոջև թոռնիկների հետ, 2013թ.
Զարուհի Բադալյան՝ Քոչարյանի մեծ հարսիկը
Սեդրակ Քոչարյան
Լևոն Քոչարյան
Սիրուշո և Լևոն Քոչարյան
Վիգեն Չատինյան՝ Քոչարյանի փեսան
Վիգեն և Գայանե
Ռոբերտ Քոչարյանը իր ընտանիքի հետ երդմնակալության արարողությունից հետո, 2003թ.