2 գոլ՝ 2 րոպեում. Մխիթարյանն ու Օզբիլիսն իրար հերթ չտալով գոլի հեղինակ դարձան (տեսանյութեր)
Ղազախստանի հետ հանդիպումը մոտենում է ավարտին: Փոխարինման դուրս եկած Էդգար Մանուչարյանը գրոհի ընթացքում փոխանցեց Տիգրան Բարսեղյանին, վերջինս էլ փոխանցեց Հենրիխ Մխիթարյանին և 73-րդ րոպեին Մխիթարյանը բացեց Ղազախստանի հետ հանդիպման հաշիվը:
75-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Օզբիլիսը և կրկնապատկեց խաղի հաշիվը: