Դիմում եմ նրանց, ովքեր… Լևոն Արոնյանի ընկերուհու գրառումը
Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանն, Instagram-ի իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ, Ատում եմ փողը ու այն փիլիսոփայությունը, որ փողից է կախված երեխայի կարգին կրթություն ստանալը, առողջ սնվելն ու սոցիումում մարդու ինտեգրված լինելը:
Կարծում եմ՝ շատերդ տեղեկացված եք Մխիթարի վերջին տեսանյութի մասին, բայց ես կցանկանայի ինչ-որ կերպ նպաստել խնդրի լուծմանը, այլ ոչ թե պարզապես քննարկել այն:
Մխիթարը 20 տարի ծառայել է հայրենիքին ու այժմ տեսնում ենք հուսահատ մի մարդու, ով երեխաների դիմաց նստած լաց է լինում անճարությունից. Երեխաների՝ ովքեր հիացմունքով են նայում իրենց հորը և ունեն բազմաթիվ սպասելիքներ ու հույսեր իրենից ու կյանքից:
Ինքս ինձ այսօր հարց տվեցի,թե ինչու՞ եմ ուզում օգնել հենց Մխիթարին: Կարծում եմ, որ պատճառն այն է, որ նա պատրաստ է ջանք թափել իր ընտանիքի համար:
Նա այն մարդկանցից չէ, ովքեր պարզապես փող են խնդրում և չունեն աշխատելու ցանկություն:
Ընդհակառակը՝ Մխիթարը պարզապես մարդ է, ում բախտը, ցավոք
սրտի, չի բերել ու ով մեր կարիքն ունի: Ես իսկապես ուզում եմ, որ մենք մի պահ ռացիոնալ մտածենք այս դեպքի մասին:
Եթե 2000 դրամը մեզ համար ոչինչ չի նշանակում, ապա դա կարող է ճակատագրական լինել այս ընտանիքի համար: Մխիթարն ունի հինգ երեխա և կին, ով ունակ չէ աշխատել:Որքանով ես տեղեկացա, երեխաների առողջականն էլ լավ վիճակում չէ:
Դիմում եմ նրանց, ովքեր կցանկանան օգնել, կապնվե՛ք ինձ հետ անձնական նամակով: Ավելին, եթե առաջարկներ լինեն ավելի կայուն աշխատանքի կամ որևէ կերպ վերանորոգմանը նպաստելու, ևս մեծ գործ արած կլինենք այս մարդկանց համար:
Գումարը կտրամարդրվի ընտանիքի տունը վերանորոգելու և ապրելու մինիմալ պայմաններ ստեղծելու համար: Եկեք աջակցենք և օգնենք ևս մեկ հայ ընտանիքի լինել առողջ ու երջանիկ:
Ժամանակն է, որ մենք սկսենք ծառայել այն մարդկանց, ովքեր ժամանակին մեր ու մեր երկրի համար են ծառայել ու հանուն մեզ վտանգել իրենց կյանքը: