Ինչպես թողնել ծխելը
Նախ և առաջ հետեւեք, թե ամենից հաճախ երբ եք ծխում. նոթատետրում գրանցեք, թե ինչն է ձեզ ստիպում ձեռքը տանել ծխախոտին ու կրակայրիչին։ Ապա կազմեք այն գործերի ցուցակը, որոնք կարող են փոխարինել այս վնասակար սովորությանը։ Օրինակ, կարող եք տանից դուրս գալիս ձեզ հետ գլուխկոտրուկների գիրք վերցնել եւ ազատ ժամանակ զբաղվել դրանով։ Ծխելուց հրաժարվելը շատ ավելի հեշտ կլինի, եթե հասկանաք, որ ծխում եք ոչ թե ապրելու, այլ ազատ ժամանակ զբաղվելու համար։
Եթե որոշել եք թողնել ծխելը, ապա պետք է անել դա միանգամից ու ընդմիշտ։ Սկսեք այն օրվանից, որի ընթացքում նյարդային պահեր քիչ են լինում եւ աստիճանաբար փորձեք ազատվել ծխախոտից եւ կրակայրիչից: Պլանավորեք ձեր օրը եւ ամեն վայրկյան զբաղված եղեք, որպեսզի այլեւս ժամանակ չգտնեք ծխելու համար։
Հստակեցրեք ձեր ցանկությունները եւ կենտրոնացեք դրանց իրականացման վրա։ Հասկացեք, որ այս վնասակար սովորությունից ազատվելու դիմաց դուք կստանաք գեղեցիկ արտաքին տեսք, առողջ շնչառություն, տնտեսված գումար, որը կարելի է ծախսել գնումներ կատարելով։
Ձեր շրջապատում գտեք նրանց, ովքեր չեն ծխում կամ կարողացել են ազատվել այդ սովորությունից։ Նրանց հետ դուք ստիպված չեք լինի տեսնել, թե ինչպես են ուրիշները ծխում եւ դա չի «գայթակղի» ձեզ։ Թող նրանք իմանան ձեր ցանկության մասին, եւ սատարեն ձեզ այդ հարցում։