17-ամյա ֆուտբոլիստը դարձել է «Բորուսիայի» ամենաերիտասարդ գոլի հեղինակը (ֆոտո)
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Բելինգեմ Ջուդը, գոլի հեղինակ դառնալով «Դույսբուգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի խաղում (5:0), սահմանել է ակումբային ռեկորդ:
17-ամյա անգլիացին դարձել է «Բորուսիայի» պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այդ խաղում Բելինգեմ Ջուդը հանդես է եկել մեկնարկային կազմում, իսկ 30-րդ րոպեին հաշիվը դարձել է 2:0: Նա 2020-ի ամռանն անգլիական «Բիրմինգհեմից» էր տեղափոխվել «Բորուսիա»:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիան» հիմնադրվել է 1909 թվականի դեկտեմբերին: