Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ հաճախակի լվացվելու սովորությունը
Անձնական հիգիենային հետևելն ու պարբերաբար լվացվելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, սակայն այս օգտակար սովորությունը կարող է վնասակարի վերածվել չարաշահելու դեպքում։ Բժիշկ-ներզատաբան Զուխրա Պավլովան նշել է, թե առողջական ինչ խնդիրներ կարող են առաջանալ հաճախակի մաշկը լվանալու դեպքում։
Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին մեծ է վիտամին D3-ի դեֆիցիտի հավանականությունը, քանի որ հաճախ լվացվելու դեպքում մաշկը դադարում է սինթեզել այս վիտամինը, ինչը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ ամբողջ օրգանիզմի համար։
Բացի այդ, հաճախ լվացվելը հանգեցնում է մաշկի ջրազրկման, ինչը բարձրացնում է վնասվածքների ու պաշտպանական գործառույթների նվազման հավանականությունը։ Բանն այն է, որ մաշկն արտազատում է ճարպի հատուկ շերտ, որը պաշտպանում է խոնավության կորստից, սակայն հաճախ լվացվելը մաքրում է այդ շերտը՝ դարձնելով մաշկն ավելի անպաշտպան։
Շատ վնասակար են նաև քիմիական նյութերի հիման վրա ստեղծված մաքող միջոցները, ուստի մասնագետը խորհուրդ է տալիս նվազագույնի հասցնել նման վնասակար միջոցների գործածությունը, գրում է medikforum.ru կայքը։
Ավելին՝ այստեղ