«Տոտենհեմը» մերժում է ստացել «Տորինոյից»
Իտալական «Տորինոն» մերժել է Լոնդոնի «Տոտենհեմի»՝ թիմի իտալացի հարձակվող Անդրեա Բելոտիի տեղափոխության նպատակով կատարած առաջարկը:
«Տոտենհեմն» առաջարկել է 1 տարով վարձակալել 26-ամյա հարձակվողին, այնուհետև 50 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել նրա տրանսֆերային իրավունքը: «Տորինոն» դեմ չէ հրաժեշտ տալ Բելոտիին, սակայն չի ցանկանում ֆուտբոլիստին հանձնել վարձակալության:
Անդրեա Բելոտին նախորդ մրցաշրջանում «Տորինոյի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, խփել 22 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:
Իտալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը»: