Եղանակի տեսության «մերկ» հաղորդավարուհին շփոթեցրել է հեռուստադիտողին
Եղանակի տեսության նորզելանդացի հաղորդավարուհի Բելինդա Ռասելը շփոթեցրել է Channel 9 հեռուստաալիքի հեռուստադիտողին իր անսովոր հանդերձանքով: New Zealand Herald-ի հաղորդմամբ` շատերին թվացել է, թե Ռասելը հաղորդումը վարել է մերկ վիճակում:
Նշվում է, որ հաղորդավարուհին շաբաթ օրը` երեկոյան, եթեր է դուրս եկել մարմնագույն հագուստով: Հեռուստադիտողը բավականին բուռն է արձագանքել նրա կերպարին:
Ռասելն ավելի ուշ նշել է, որ իր հագուստներից և ոչ մեկն այդքան հարցեր չի առաջացրել: «Ես կասեի, որ մեկնաբանությունների 80 տոկոսը դրական էին, 10 տոկոսը` բացասական, բայց ոչ ատելությամբ լի, իսկ մյուսները … դե չարամիտները մնում են չարամիտ»,- իր միկրոբլոգում գրել է հաղորդավարուհին:
Ավելին՝ այստեղ