Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Право

Դեպի կառավարելի դատական համակարգ․ ո՞վ կհամաձայնի ղեկավարել դատական ահռելի բուրգն ու կատարել Փաշինյանի քմահաճույքները

Երկու տարի տևող «դաժան մարտերի» արդյունքում Փաշինյանը կարծես կարողանում է ՍԴ հարցը լուծել իր ուզածով։ Թեպետ այդ ճանապարհին կանգ չառավ ո՛չ օրենքների, ո՛չ Սահմանադրության խախտումների առաջ, նրան անգամ չզսպեց այն, որ ՍԴ դատավորները հնարավոր է իրենց իրավունքները վերականգնեն միջազգային դատական կարգով, ու դրանով խայտառակ լինի մեր երկիրը։ Բայց հարցը դեռ չլուծած՝ Փաշինյանը հասկացել է, որ ոչինչ էլ չի լուծվել։

Ինքն առաջին հերթին պայքարում էր Հրայր Թովմասյանի դեմ՝ որպես ՍԴ ղեկավարի, քանի որ նրան փոխելով՝ կառույցն ամբողջությամբ իր ձեռքը կվերցներ։ Իրավաբան մասնագետները, հանրային գործիչները համառորեն փորձում էին Փաշինյանին բացատրել, որ Հրայր Թովմասյանը կոլեգիալ մարմին հանդիսացող ՍԴ-ում ընդամենը մի ձայն  ունի, որ նա որևէ լծակ չունի ազդելու մյուս դատավորների կամքի վրա, բայց դա վարչապետի համար անհասկանալի էր, դա չի տեղավորվում նրա համեստ պարունակությամբ ուղեղում, Թովմասյանն է շեֆը, ուրեմն ամեն ինչ նա է որոշում։

 Հիմա երբ ՍԴ-ն վարչապետի համար կառավարելի կլինի, այդ ինչո՞ւ է հիմա էլ փորձում սահմանադրական փոփոխություններով Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն միավորել ու ստեղծել Գերագույն դատարան։ Ժամանակին կյանքի կոչված դատարանակազմության բարեփոխումների ողջ տրամաբանությունն այն էր, որ լիներ եռաստիճան դատական համակարգ, բայց Վճռաբեկ դատարանի նախագահը չլիներ բոլոր դատավորների պետը, որպեսզի տարբեր ատյանի դատավորներ ավելի անկախ գործեին։ Բայց սա էլ չի տեղավորվում Փաշինյանի ուղեղում։ Ինքը հայտարարել է, որ չի միջամտելու դատարանների գործերին ու չի զանգելու ոչ մի դատավորի, բայց իրականում ինքն ուզում է դատական համակարգի կոշտ բուրգ ստեղծել ու նրա գլխին իր մարդուն կարգել, որպեսզի նրան ասի ու նա ամեն ինչ անի։

Հիմա վարչապետին զեկուցում են, որ Առաջին ատյանի դատարանը կարող է մի որոշում ընդունել, հետո վերաքննիչը՝ մեկ այլ, իսկ վճռաբեկը՝ կա՛մ գործը վարույթ չի ընդունի, կա՛մ կբեկանի ու կվերադարձնի դարձյալ առաջին ատյան, կա՛մ ինքը վերջնական որոշում կկայացնի։ Ու այս համակարգում ամեն ինչ այնքան խառն է անտեղյակ մարդու համար, որ դա ուղղակի Փաշինյանին նյարդայնացնում է, նա չի կարող կառավարել մի կառույց, որը բուրգ չէ։

Բայց եթե այս ամբողջ դատական համակարգը մտցնում ես մեկի տակ, դրան էլ գումարում ՍԴ ֆունկցիան, այս ահռելի կառույցն էլ ո՞վ կարող է ղեկավարել, եթե ոչ դատական համակարգի համար մի պատահական մարդ, մի ճյուղային նշանակության «քաջնազար»․ որ հանգիստ կհամաձայնվի գնալ ու ասել՝ էս կողմ անցեք, էն կողմ անցեք։

Գործից հասկացող շատ քիչ մասնագետներ կհամաձայնվեն այդ մեքենան ղեկավարել, երբ քաջ գիտակցում են, որ նաև վարչապետի կողմից ուղիղ ցուցումներ են լինելու՝ անպիսի վճիռներ կայացնելու, որ բանական դատավորի ուղեղի մեջ չի տեղավորվելու։

Իհարկե նման գործելաոճը հատուկ է նաև այլ դեպքերին ու տրամաչափերին, որ ցանկանում են գործ ունենալ մեկի հետ։ ժամանակին, երբ ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերին ասել էին, թե նա հաշվի չի նստում Եվրոպայի կարծիքի հետ, նա պատասխանել էր, թե՝ ասեք այն հեռախոսահամարը, որով կարող եմ զանգել ու իմանալ Եվրոպայի կարծիքը։ Այո՛, սա հնարավոր է հատուկ է ուժեղ նախագահական համակարգ ունեցող աշխարհի ամենահզոր գերտերությանը, որ չընկնի սրա նրա հետ բան քննարկի ու չիմանա, թե դրանք բոլորը կհանգե՞ն միասնական կարծիքի, թե՞ ոչ։ Ու այս ոճը մեկ էլ հատուկ է փոքր գյուղի գյուղապետի մակարդակի գործիչներին, թե մի մարդու անուն ասեք, որի հետ հարցը քննարկենք ու լուծենք։ Իսկ քանի որ Հայաստանը փոքր գյուղ չէ, ոչ էլ գերտերություն, կնշանակի Հայաստանի ղեկավարը պետք աշխատի իշխանությունների տարբեր թևերի փոխլրացումների ու հակակշիռների պարագայում, որ աշխատելու է անկախ լրատվամիջոցների խոշորացույցի տակ, որ պետք է հաշվի նստի միջազգային կառույցների հետ, երբ մեր երկիրը նրանց լիիրավ անդամ է, ու պարտավորվել է գործել այդ կառույցների ընդհանուր համակեցության կանոնների շրջանակներում։