«Նա խաղամոլ, ստախոս և շահամոլ էր» Չարենցի նախկին կնոջ սկանդալային հայտարարությունը
Քչերը գիտեն, որ սիրված հումորիստ Չարենցը, Կարեն Սահակյանը, 2014 թվականին ամուսնացել էր գերմանաբնակ հաջողակ մոդել, ատամնաբույժ և կոսմետոլոգ Աննա Զաֆարյանի հետ: Այնուհետև հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է, սակայն պատճառի մասին հայտնի չէր: Վերջերս արդեն մամուլում լուր տարածվեց, որ Կարենը պատրաստվում է ամուսնանալ երգչուհի Ալյա Սեդրակյանի հետ և լուրեր է տարածում, որ ինքն է բաժանվել նախկին կնոջից:
BlogNews.am-ի հետ զրույցում Չարենցի նախկին կինը պարզաբանեց բաժանության պատճառը. «Շատ բան չեմ կարող ասել` Կարենը լավ դերասան է, բայց ոչ թե բեմի վրա, այլ՝ իրական կյանքում: Ես եմ ամուսնալուծվել նրանից, իսկ հիմնական պատճառը նրա ստախոսությունը, խաղամոլությունը և շահամոլությունն էր»:
Իսկ ինչ վերաբերվում է Ալյային, Աննան ասաց. «Մարդիկ չարացած են նրա հանդեպ, բայց ես ուզում եմ նրան պաշտպանել և ասել, որ նա կապ չունի մեր ամուսնալուծության հետ»:
Աննան և Կարենը միասին անգամ մեկ տարի չապրեցին: 2015 թվականի ամռանը Աննան վերադարձել է Գերմանիա. «Ես բնակվում և աշխատում եմ Բեռլինում, ես կապ չունեմ Կարենի հետ և երջանիկ եմ իմ այստեղի կյանքով»:
Ավելին՝ այստեղ