Ինչու չի կարելի պահել հանգուցյալների լուսանկարները
Մտերիմ մարդու մահից հետո լուսանկարը հիշեցնում է հանգուցյալի մասին և ջերմ հիշողություններ է պարգևում: Ուստի տարօրինակ չէ, որ մենք այն պահում ենք:
Բայզ էզոթերիկան պնդում է, որ այդպիսի լուսանկարները պետք է հատուկ կանոններով պահել ողջ մարդկանց վրա հանգուցյալի էներգետիկայի ազդելուց խուսափելու համար:
Հանգուցյալի լուսանկարն այս կամ այն կերպ կապված է հանգուցյալ աշխարհի հետ: Երբ մարդը հեռանում է կյանքից, այդպես մնում է նրա կապը ողջերի աշխարհի հետ: Անհրաժետ է մի քանի կանոն իմանալ՝ ինչպես ճիշտ պահել հանգուցյալների լուսանկարները: Ներկայացնում է Positive-ը:
Ոչ մի դեպքում հանգուցյալների լուսանկարները մի կախիր տանը և դրանց հաճախ մի նայիր, քանի որ դա էներգիա է վերցնում ողջ մարդուց, նրան զրկում է պաշտպանությունից, ինչն էլ հանգեցնում է հոգեկան, հուզական և ֆիզիկական առողջության վատացման:
Առանձնակի վտանգավոր է թաղման լուսանկարը: Որոշ վայրերում ընդունված է լուսանկարվել գերեզմանոցում, բայց դա շատ վատ սովորոթյուն է. այդպիսի լուսանկարները ողջ մարդուն թույլ չեն տալիս մոռանալ ողբերգության մասին և հանգստանալ: Ուստի եթե այսպիսիք ունես, շուտ ազատվիր դրանցից:
Դրանք ողջերի լուսանկարներից առանձին պահիր՝ սև տոպրակի կամ թղթապանակի մեջ: Եթե լուսանկարում նաև ողջեր կան, ավելի լավ է՝ լուսանկարը կտրել՝ բացասական էներգետիկան առանձնացնելու համար:
Սարսափելի ոչինչ չկա, եթե լուսանկարներն ալբոմի մեջ են և երբեմն նայում ես: Չափազանց հաճախ նայելը հանգեցնում է հուզական վիճակի վատացման:
Կարծիք կա նաև, որ հանգուցյալների լուսանկարներով թղթապանակը բացել պետք է միայն հանգուցյալների հիշատակության օրերին:
Ըստ հոգեբանների՝ մենք վախենում ենք հանգուցյալների լուսանկարները կախել միայն որովհետև դրանք մեզ հիշեցնում են, որ կյանքն արագ է ընթանում, որ կգա օրը, երբ մենք կլքենք այս աշխարհը:
Նրանք նաև խորհուրդ են տալիս անպայման ներել հանգուցյալին: Երբ դա անենք, լուսանկարը ոչ թե ողբ և տխրություն կառաջացնի, այլ այդ մարդու հետ կապված հաճելի հիշողություններ:
Ավելին՝ այստեղ