«Մինչև ամուսնանալը պետք է ունենալ սեփական ավտոմեքենա և տուն». Անելյա Գուբրյանը` սիրո և առաջին աշխատավարձի մասին
Tert.am Life-ը բլից հարցազրույցների շարքում այս անգամ զրուցել է դերասանուհի Անելյա Գուբրյանի հետ` փորձելով բացահայտել նրա առօրյան, նախասիրություններն ու պատկերացնումները սիրո մասին:
Արթնանալուց հետո առաջինը հեռախոսս եմ վերցնում:
Իմ իդեալական հանգստյան օրը տանը մնալն ու հանգստանալն է:
Ֆիլմը պետք է դիտել հիմնականում մենակ:
Երգը, որը կարող եմ անվերջ լսել A’studio խմբի «Прощай» ստեղծագործությունն է:
Վերջին անգամ Google-ում փնտրել եմ Կատրին անվան ծագումնաբանությունը:
Առանց համացանցի կյանքը հիասքանչ է:
Քչերը գիտեն, որ ես սիրում եմ մենակություն, սարսափում եմ կատուներից և ունեմ ալերգիա կաղամբից:
Առաջին աշխատավարձս ստացել եմ 4 տարեկանում` 5000 դրամ:
Գաղտնի հոբբիս աստղագիտությամբ հետաքրքրվելն է:
Ամենաթանկ իրը, որը գնել եմ` հեռախոսս է:
Մարդու մեջ ինձ կարող է գրավել խելքը:
Վանել` խելքը:
Զայրանում եմ, երբ անունս սխալ են գրում:
Երբեք մի ասա երբեք:
Չեմ ների անտարբերությունը:
Կներեմ` ամեն դեպքում:
Եթե հնարավորություն ունենամ հետ անցյալ գնալու... չեմ գնա:
Ինձ շատ են ծիծաղեցնում իմ անձի վերաբերյալ արված կատակները:
Երջանիկ լինելու համար պետք է որոշել երջանիկ լինել:
Առաջին անգամ սիրահարվել եմ 17 տարեկանում:
Անպատասխան սերը չգիտեմ ինչ է:
Դիմացինի սիրուն արժանանալու համար պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաս:
Մինչև ամուսնանալը պետք է ունենալ սեփական ավտոմեքենա և տուն:
Կամուսնանամ, երբ ցանկություն ունենամ ամուսնանալ: