«Խաղաղ». Իվետա Մուկուչյանի հմայիչ կերպարն Իբիցայից
Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կարճ հոլովակում երգչուհին վարդագույն հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ «Խաղաղ»,- հրապարակումը մակագրել է նա։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել են Իբիցայում։
Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհին պատկերված էր քրոջ՝ հայտնի ոճաբան Մարիաննա Մուկուչյանի հետ։ Գեղեցկուհի քույրերը լողափնյա կերպարներում էին։ Իվետա Մուկուչյանը մեկնաբանություններում մի քանի հեշթեգ էր օգտագործել, իսկ հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Սիրո ալիքի նման», «գեղեցկուհիներ»։
Ավելին՝ այստեղ