Մոուրինյոն տրանսֆերային պահանջ է ներկայացրել «Տոտենհեմի» ղեկավարությանը
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը:
Sky Sports-ի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը պահանջել է, որ «Տոտենհեմը» ձեռք բերի «Վուլվերհեմփթոնի» աջ եզրային պաշտպան Մեթ Դոհերթիին:
28-ամյա Դոհերթին «Վուլվերհեմփթոնում» հանդես է գալիս 2010 թվականից, ակումբի կազմում անցկացրել է 260 հանդիպում:
Իռլանդիայի հավաքականը ներկայացնող ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: