Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչու չի կարելի ուտել նույն ափսեից, կամ լվանալ ուրիշի տան սպասքը
Ինչպես գիտենք աշխարհում կան շատ տարածված կարծրատիպեր, որոնք ոմանց համար սնահավատություն են, ոմանց համար էլ՝ ապրելու միջոց:
Oragir.live-ը ձեզ է ներկայացնում վերոնշյալ կարծրատիպերից ամենատարածվածները, որոնց հանդեպ ունեցած հավատը, երբեմն կարող է խանգարել լիարժեք ապրելուն:
1. Ուրիշի տանը ափսե լվանալ
Ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ ձեր հյուրերը լվանան ձեր տան կեղտոտ ափսեները, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր հարաբերությունների վրա և անհանգստություն առաջացնել ընտանիքում:
2. Կոտրված իրեր
Ձեր ծննդյան օրը կոտրված ափսեն կամ բաժակը հիանալի երևույթ կարող է համարվել: Նշանակում է, որ տարին հաջող կլինի բոլոր առումներով:
3. Դատարկ նվերներ
Եթե որոշեք ինչ-որ մեկին իրենց ծննդյան տարեդարձին տալ ինչ-որ գեղեցիկ տարա, պայուսակ, կամ դրամապանակ, ապա դրանց մեջ գոնե կոնֆետ դրեք, կամ շատ քիչ գումար: Դատարկ նվերները կարող են գրավել փողի պակաս, բայց եթե ինչ-որ բանով լցված լինեն, ապա ընդհակառակը՝ երջանկություն կբերեն տուն:
4. Նույն ափսեից ուտել
Մերձավոր ազգականները չպետք է ուտեն նույն ափսեից: Սա կարող է դառնալ ընտանիքի անդամների միջև սկանդալների առաջացման ազդակ:
5. Ճիշտ մատուցում
Տան մեջ ներդաշնակություն հաստատելու և ֆինանսական իրավիճակը բարելավելու համար պետք է սիրելիին ճաշը մատուցել բյուրեղյա կամ ճենապակյա ափսեյով: